Արայիկ Հարությունյանը ստացել է 88 տոկոս կողմ ձայն, Մասիս Մայիլյանը` 12 տոկոս. Սրբուհի Արզումանյան
Ապրիլի 14-ին կայացած Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին Արայիկ Հարությունյանը ստացել է 88 տոկոս կողմ ձայն, իսկ Մասիս Մայիլյանը` 12 տոկոս:
Նախնական արդյունքների ամփոփմանն ասաց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը` փաստելով, որ Արայիկ Հարությունյանը գերազանցել է իր` առաջին փուլի ցուցանիշը 3784 ձայնով:
Արցախի ԿԸՀ ղեկավարը հավելեց, որ Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է ընտրողների 45 տոկոսը, անվավեր է համարվել քվեաթերթիկների մոտ 4 տոկոսը: