Բաժիններ՝

ԱԺ-ն վերսկսեց ՀՀ 2020թ. բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Ազգային ժողովը վերսկսեց «ՀՀ 2020թ. բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը, որին ներկա են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները:

«Հայաստանում 2020-ին բյուջեի նախագծով նախատեսվում է ունենալ 4.9 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, ինչը թույլ կտա ունենալ կառավարելի ռիսկեր: Հարկային եկամուտները հաջորդ տարի կլինեն 0.3 տոկոսով ավելի: 2020-ին հարկային եկամուտների մասով կանխատեսվում է 1 տրլն 602 մլն դրամի չափ մուտք, որը 0.3 տոկոսային կետով բարելավում է: Եվ ըստ էության այս տարի սպասվող 1 տրլն 464 մլրդ դրամ հարկային եկամուտների փոխարեն ակնկալվում է, որ եկող տարի կունենանք ավելի բարձր հարկային եկամուտներ: Ընթացիկ ծախսերը ենթադրվում է, որ մի փոքր կնվազեն այս տարվա սպասվող մեծության համեմատությամբ: Սպասվում է, որ այս տարվա 21.7 տոկոս ընթացիկ ծախսեր-ՀՆԱ հարաբերակցության փոխարեն կլինի 21.5 տոկոս: Ենթադրվում է, որ 2020-ին կունենանք պակասուրդի 2.6 տոկոս ցուցանիշ»,- բյուջեի նախագծի ներկայացման ընթացքում նշել էր ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ այս բյուջեն հեղափոխական չէ, և իրենք դեմ են քվեարկելու 2020թ. պետական բյուջեի նախագծին, իսկ Ն. Փաշինյանը հայտարարել էր, որ բյուջեն հեղափոխական է:

ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստերում բյուջեի քննարկումը մեկնարկել է նոյեմբերի 13-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս