 
                        Հոլանդիայի հինգ քաղաք է հավակնում «Եվրատեսիլ-2020»-ի անցկացմանը
 
                                    Հոլանդիայի հինգ քաղաքներ կմասնակցեն «Եվրատեսիլ-2020» երգի մրցույթի անցկացման պայքարին: Ինչպես հուլիսի 11-ին հաղորդել է Նիդեռլանդների հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, որը պատասխանատու է միջոցառման կազմակերպման համար, պաշտոնական հայտեր են տվել Ռոտերդամը, Ուտրեխտը, Հերտոգենբոսը, Առնեմը եւ Մաաստրիխտը:
Մրցույթի անցկացման վայրի մասին որոշումը կընդունվի հաջորդ ամսին առաջարկությունների մանրամասն ուսումնասիրումից եւ առավել հեռանկարային հարթակներ այցելությունից հետո:
Ռոտերդամն այս պահին ֆավորտին է այն բանից հետո, երբ Հարավային Հոլանդիայի նահանգը խոստացել է 1 միլիոն երվո տրամադրել միջոցառմանը քաղաքը հաղթելու դեպքում: Նիդեռլանդների կառավարությունն արդեն հայտարարել է, որ մտադիր չէ հովանավորել մրցույթի անցկացումը: Ավելի վաղ չէր բացառվում, որ «Եվրատեսիլ-2020»-ը կարող է տեղի ունենալ Ամստերդամում, սակայն մեկ շաբաթ առաջ քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր չեն ընդունել մրցույթն այն պատճառով, որ բոլոր համապատասխան հարթակներն զբաղված կլինեն միջոցառման անցկացման ժամանակ: 
Նիդեռլանդներն առաջին «Եվրատեսիլի» յոթ մասնակից երկրներից մեկն է, որը կայացել է 1956 թվականին: Վերջին անգամ երկիրը մրցույթն իր մոտ ընդունել է 1975 թվականին: 2020 թվականին միջոցառման անցկացաման իրավունքը Նիդեռլանդներն ստացել է այն բանից հետո, երբ երկրի ներկայացուցիչ Դունկան Լոուրենսն Arcade երգով այս տարի շահեց մրցույթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        