Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թափուր տեղի համար թեկնածու է առաջադրել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու է առաջադրել:
«Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը»,- ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: