Բաժիններ՝

Վտանգավոր մրցակիցները՝ ըստ կենդանակերպի

Հորոսկոպն օգնում է հասկանալ, թե կենդանակերպի ո՞ր նշանին պատկանող տղամարդիկ են համարվում ամենավտանգավոր մրցակիցներն այլոց համար, և ինչպես է նա ազդում կնոջ վրա՝ իր նպատակներին հասնելու համար։

Ցանկալի ու սիրելի կին լինելը բավականին գիտակցված երազանք է։ Եվ որպեսզի կողքիդ անպայման միակ տղամարդը լինի։ Բայց ողջ այս իդիլիան գոյություն կունենա մինչև այն ժամանակը, քանի դեռ իր ընտրյալի ճանապարհին վտանգավոր մրցակից չի ի հայտ գալիս։ Նա ունակ է ոչ միայն փոխել ձեր ողջ կյանքը, այլև բաժանել ձեզ ձեր զուգընկերոջից։ Ընդ որում, դա նա կանի սառնասրտորեն ու հաշվենկատ կերպով, այնպես, որ կրքի օբյեկտը չի էլ զգա, թե ինչպես հայտնվեց նրա սարդոստայնում։

Եվ այդպիսի հարաբերությունները կարող են շարունակվել երկար ժամանակ։ Թեպետև երջանիկ կյանք կառուցել միշտ չի հաջողվի, բայց և նրանից ազատվել էլ արդեն չի ստացվի։ Աստղաբանները նախազգուշացնում են կենդանակերպի նշաններին այն մասին, թե ինչպիսի մրցակիցներ կարող են հայտնվել տղամարդկանց ճանապարհին, և ով է կնոջ համար ամենավտանգավոր նշանը։

Կարիճ

Կարդացեք նաև

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների մեջ ամփոփված է նրանց ողջ զգացմունքայնությունն ու հանելուկայնությունը։ Նրա գայթակղիչ վարվելակերպը միտված է այն բանին, որ, եթե նրան դուր է եկել ինչ-որ կին, ապա նա առանց դույզն-ինչ մտածելու` կխլի նրան ուրիշից։ Եվ դա կանի այնպես, որ հնարավորինս խորն ընկղմվի կնոջ հոգու մեջ։

Բայց հենց որ լիովին տիրի նրա գիտակցությանը, անպայման զուգընկերոջն անկողին քարշ կտա։ Եվ այստեղ պետք է հաշվի առնել այն, որ այս ներկայացուցիչը շատ հնարամիտ է անկողնում, սիրում է էքսպերիմենտներ ու չգիտի, թե ինչ է հոգնածությունը։ Իր բնույթով նա նուրբ մանիպուլյատոր է, ով հստակ ու ճշգրիտ է ճանաչում կանացի հոգեբանությունը։ Ուրիշ տղամարդու համար այս նշանն ուժեղ մրցակից է։

Եվ եթե կինն ամբողջովին հայտնվի նրա իշխանության ներքո, ապա նրան կցանկանա գիշեր ու ցերեկ տանջել իր խանդով։ Եվ կարևոր չէ, որ դրա համար առիթ չգտնվի, նա անպայման կգտնի նրան կասկածելու թեմա։ Այս նշանի ներկայացուցիչը կջանա այնպես անել, որ կինը սիրահարվի իրեն, ու երբեք թույլ չի տա, որ նա հեռանա այլ տղամարդու մոտ։ Իսկ ահա նրա հետ հարաբերություններում կնոջ համար երբեք հեշտ չի լինի։ Տղամարդ մրցակիցը կայունություն չի սիրում։

Դրա համար էլ, եթե նրա համար ձանձրալի լինի, նա կսկսի ամեն ինչ բարդացնել։ Եվ որքան շատ լինեն կնոջ կողմից տանջանքներ, այնքան նրա համար լավ։ Դրա համար էլ, եթե կինը հանգիստ ընտանեկան միջավայր է փնտրում, ապա նա չպետք է տրվի կրքի այսրոպեական պոռթկմանը ու նրա համար հեռանա այլ տղամարդու մոտ։

Ջրհոս

Նրա ստեղծագործ անձնավորության հետևում թաքնված է նուրբ հոգի։ Եվ զարմանալի չէ, որ տղամարդկային այս տիպաժը հաճախ խոցելի ու ընկերասեր մարդու տպավորություն է թողնում։ Բայց արտաքին թաղանթի տակ թաքնված է լրիվ այլ հոգի` բերնեբերան լցված եսասիրությամբ։ Եվ ինչն է բնորոշ, նրան ոչ ոք չի հետաքրքրում, սակայն, եթե հետաքրքրված լինի որևէ կնոջով, ապա ուրիշ տղամարդը նրա համար խոչընդոտ չի լինի։

Այս նշանի պրագմատիկ ներկայացուցիչը հարյուրավոր հնարքներ գիտի, թե ինչպես հետաքրքրել կնոջն ու գայթակղել նրան։ Եվ դա կանի այնքան վարպետորեն, որ զուգընկերուհին չի էլ զգա, թե ինչպես կհայտնվի նրա իշխանության ներքո։

Նա այնքան կհմայի իրեն դուր եկած կնոջը, որ նա նոր գայթակղությանը կտրվի` մոռանալով ներկայիս տղամարդու հետ իր հարաբերությունների մասին։ Այս նշանի մրցակիցը բարոյապես կայուն է, դրա համար էլ նրան շատ դժվար կլինի կոտրել։ Բայց նա այնքան է գնահատում իր ազատությունն ու անկախությունը, որ ոչ ոքի թույլ չի տա խցկվել իր ներաշխարհը։

Իր ներկայիս կնոջ մրցակցի հետ նա չի սկսի հարաբերություններ պարզել ու հասկանալ, թե ով է նրա համար ավելի կարևոր։ Նա առանց այդ էլ իր ընտրությամբ կտա բոլոր հարցերի պատասխանները։ Իսկ հարաբերությունների մեջ այս նշանի ներկայացուցիչն իրեն թույլ կտա սիրել, բայց պատասխան զգացմունքներ կնոջը նվիրելու մասին կարելի է անգամ չերազել։

Խոյ

Խոյը բռնկվող ու համառ էակ է՝ վառ արտահայտված էմոցիաներով։ Ընդ որում, այս ներկայացուցիչը երբեք հաշվի չի նստում այլոց կարծիքի հետ։ Նրա համար մի ճիշտ բան կա, և դա իր ճշմարտությունն է։ Ոչ մի փաստարկ ու համոզմունք չեն կարող նրա վրա ազդել այն առումով, եթե նա որոշել է իրեն դուր եկած կնոջը խլել ուրիշ տղամարդուց։ Այս վտանգավոր մրցակիցը չի նահանջի` իր նպատակին հասնելու ճանապարհին չխորշելով նաև սանձարձակություն դրսևորելով։

Նրա իմպուլսիվությունը հաճախ անցնում է բոլոր սահմանները, դրա համար էլ փաստ չէ, որ նա նախ՝ մի բան անում է, հետո նոր՝ դրա մասին կարծիք կազմում։ Նա չի վախենում դեմ առ դեմ հանդիպել այլ ներկայացուցչի հետ, եթե հարցը կնոջն է վերաբերում։ Երբեք չի ամաչում իր ուղղամտության համար ու կարող է կոպիտ արտահայտվել։

Ագրեսիվ վերաբերմունք մրցակցի հանդեպ նա չունի, և որպես կանոն` պոռթկում է կատաղության նոպայի պահին։ Այս նշանն ընդունում է այլ տղամարդու մարտահրավերը` որպես հնարավորություն՝ ցույց տալու, թե ով է իրենցից ավելի ուժեղ ու արժանի այդ կնոջը։ Եվ եթե պետք լինի, առանց կանոնների՝ մարտ կվարի։ Կինը պետք է հասկանա, որ այս նշանին նախապատվություն տալով` տղամարդը կիշխի իրեն։

Այս տղամարդիկ հարմար են միայն այն կանանց համար, ովքեր ահավոր հուսահատ են ու ուզում են փոխել իրենց ձանձրալի կյանքը։ Բայց չկա երաշխիք, որ նրա հետ հագեցած կյանքից հետո կրկին չի կարոտի նախկին հարաբերությունները, սակայն արդեն կարող է ուշ լինել։

Ձկներ

Նայելով այս անհամարձակ ներկայացուցչին` դժվար է հավատալ, որ նա կարող է մրցակից դառնալ այլ տղամարդու համար։ Չէ՞ որ նա պարուրված է որոշակի հանելուկային շղարշով ու անընդհատ գտնվում է իր հորինած աշխարհում։ Բայց հենց հմայիչ արտաքինի տակ է թաքնված վտանգը։ Եվ եթե կինը ցանկանա թողնել իր նախկին կյանքը ու գնալ նոր սիրո հետևից, ապա նա պետք է այդ մասին լրջորեն մտածի։ Եվ հենց որ նա նոր տղամարդուն ավելի լավ ճանաչի, կհասկանա, որ իր հեքիաթային աշխարհն այնքան էլ կատարյալ չէ։

Այս տղամարդ մրցակիցը խոցելի ու նեղացկոտ է։ Թվում է, թե իր ողջ արտաքին տեսքով նա խղճահարություն է հարուցում։ Բայց դա առաջին տպավորությունն է, դրա համար էլ իր մրցակցի հետ նա անխնա պայքար կմղի ցանկալի կնոջը տիրելու համար։

Իսկ եթե այդ կինը հաջողակ, ինքնավստահ կին է և հստակ գիտի, թե ինչ է ուզում կյանքից, ապա այդպիսի տղամարդը նրա համար չէ։ Չարժե այդ տղամարդուն դիտարկել՝ որպես իր սրտի նոր տիրակալի թեկնածու։

Սիրահետելու իր հմտությամբ նա կարող է կնոջը խլել ուրիշ տղամարդուց, բայց չպետք է մոռանալ, որ նա նաև հեշտությամբ կարող է այդ կնոջը քաշել կյանքի հատակը ու ստիպել ապրել իր հորինած աշխարհում։ Իսկ պետք է դա նրան, թե ոչ, կորոշի միայն սիրահարված կինը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս