Բաժիններ՝

Անքնություն

Անքնության համար բարենպաստ պայմաններ են ստեղծում.

1. գիշերային աշխատանքը
2. ուշ ժամերին մտավոր ծանրաբեռնվածությունը
3. անսովոր տեղում քնելը
4. ցերեկը կրած հոգեկան ապրումները

Անքնությունը պարտադիր ախտանշան է ալկոհոլամոլության ժամանակ։ Պետք է նշել, որ անքնության երևույթն առաջ է գալիս տարեց մարդկանց մոտ` նրանց մոտ սկսում է նկատվել քնի ավելի մակերեսային բնույթ, այն դառնում է ավելի կարճատև:

Պաթոգենեզ

Կարդացեք նաև

Վերոնշայ երևույթները հիմնականում կարելի է կանոնակարգել տարբեր եղանակներով, քնաբեր դեղերի ընդունումը պետք է տեղ գտնի միայն բոլոր հնարավոր միջոցները կիրառելուց հետո:

Բուժում

Այն դեպքերում, երբ քնի խանգարումներն առաջացել են հոգեկան ապրումներից, գերլարվածությունից, քնի խանգարման պատճառները վերացնելու դեպքում քունն ինքնին վերականգնվում է։ Դրա համար անհրաժեշտ է սովորական օրերին պառկել նույն ժամին, մտածել հաճելի բաների մասին և որքան հնարավոր է լարվածությունից ազատվել:

Պետք չէ անընդհատ մտածել “կկարողանամ քնել, չեմ քնի” գործընթացի մասին. դա միայն ավելորդ լարվածության ստեղծման աղբյուր է։ Եթե խստորեն կատարել վերոնշյալ հանձնարարությունները, ապա 2-3 օրում տեղի կունենա քնի վերականգնում: Օգնում են են նաև քնից առաջ զբոսանքները, կատվախոտի առյուծագիի, թուրմերը։

Քնից առաջ արդյունավետ լարվածությունից ազատվելու միջոց է 37-39° С ջերմաստիճանի ջրով լոգանք ընդունելը, դա անհրաժեշտ է կատարել 8-10 ր։ Այս միջոցները բավական են ֆունկցիոնալ անքնության վերացմանն ուղղվելու համար, իսկ եթե քունը հանձնարարականները կատարելուց հետո չի վերականգնվում, ապա անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։

Նմանատիպ դեպքերում քնի կարգավորման համար անհրաժեշտ է բուժել հիմնական հիվանդությունը։ Քնի խանգարման ինքնաբուժումը դեղորայքով իրենից բավականին վտանգավոր երևույթ է ներկայացնում։ Քնաբեր բոլոր դեղանյութերի առանց բժշկի վերահսկողության օգտագործումից կարող են լուրջ բարդություններ առաջանալ.

1. ընկճվածություն

2. տրամադրության անկումներ

3. հիշողության և մտածողության խանգարում

4. մկանային թուլություն

5. առանձին դեպքերում՝ նաև թմրամոլություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031