Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդ Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից: ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան։
1989 թ․ դեկտեմբերի 1-ի՝ ՀԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի վերամիավորման մասին որոշումը, որից խրտնում են Ադրբեջանը և Նիկոլը, Խորհրդային Միության քարտեզի տարածքում ինքնորոշման իրավունքի մասին էր, այն լրիվ օրինական էր։
ԱՄՆ-ն դաշնակիցներին զգուշացրել է, որ սպառազինության որոշ առանցքային տեսակների մատակարարումները կարող են ուշանալ ընդհուպ մինչև հինգ տարով, քանի որ ամերիկյան զինված ուժերը փորձում են համալրել Իրանի դեմ պատերազմի ընթացքում սպառված զինամթերքի պաշարները, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։
Իրանի հետ պատերազմում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը կարող է գերազանցել Պենտագոնի հրապարակած պաշտոնական վիճակագրությունը։
Երևանում տեղի ունեցավ «ՀԵԼԻՔՍ» բժշկական Լաբորատոր համալիրի պաշտոնական բացման արարողությունը։
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տոմսային մասնաճյուղ արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն հետևյալ աշխատանքային գրաֆիկով․
Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները և սպասում է Թրամփի արձագանքին, հայտնել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Չեխական մասնագիտացված աղբյուրը հայտնել է, որ Հարավային Կովկասի պետություններից Aero Vodochody չեխական ընկերությանը պատվիրել է 4 միավոր L-39 Skyfox ուսումնամարտական ինքնաթիռ, անունը չի գաղտնազերծվում:
ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը վճռել է, որ ներգաղթի ծառայությունները պարտավոր են կալանավորվածներին «իրական հնարավորություն ընձեռել»՝ վիճարկելու արտաքսումն այն երկրներ, որոնց հետ նրանք որևէ կապ չունեն։ Այս մասին հայտնում է CBS News-ը։
Իրանը դիտարկում է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրությունները միաժամանակ անցկացնելու հնարավորությունը, հայտնում է Tasnim-ը։
Սեպտեմբերի 8-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 26-ամյա Արման Պ․-ն և հայտնել, որ ժամը 00։30-ի սահմաններում գտնվել է Մաշտոցի պողոտա 25 հասցեում, որտեղ ծանոթացել է երկու երիտասարդի հետ, որոնցից մեկի հետ զրույցի ընթացքում սկսել է կիրառել սպորտային հնարքներ, որի ժամանակ վերջինս, օգտվելով իր անուշադրությունից, պարանոցից գողացել է ոսկյա շղթան և ոսկյա խաչը։
«Մալվինները Արգենտինայինն են» արտահայտության հետևում կանգնած է գրեթե երկու հարյուր տարվա տարածքային վեճի պատմություն և 74-օրյա պատերազմ:
Պարենային ապրանքների և վառելիքի շարունակական գնաճ, աղքատության բարձր մակարդակ, կենսական ծախսերի ավելացում։
Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցով, հայտնում է Բելառուսի պետական լրատվական գործակալությունը՝ «Բելտա»-ն։
Դանիան և Գրենլանդիան հայտարարում են՝ ԱՄՆ-ի հետ ցանկացած համաձայնագիր չի վտանգի Գրենլանդիայի ինքնիշխանությունը, հայտնում է Reuters-ը։
Ֆինանսական ճգնաժամի ֆոնին Ուկրաինայի Գերագույն ռադան հերթական անգամ արձակուրդ է գնացել․ գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ուկրաինացի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակին։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը շեշտում է՝ արցախցիների վերադարձի իրավունքը պետք է իրացվի․
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, թե տեղեկացված չէ մինչև ուկրաինական հակամարտության ավարտը Մոսկվայի հետ գործարար համաձայնագրեր կնքելու Վաշինգտոնի առաջարկների մասին։ Այսպես է նա մեկնաբանել Կրեմլի նկատմամբ ԱՄՆ մոտեցումների հնարավոր փոփոխության վերաբերյալ The New York Times-ի հրապարակումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Այսօր Արցախի հայաթափման երրորդ տարելիցն է՝ մի օրգանական վերք, որը ոչ թե սպիացել, այլ ժամանակի ընթացքում ստացել է նոր՝ ավելի տագնապալի ու անորոշ չափումներ։ Երեք տարի առաջ ագրեսիայի և բռնի տեղահանության հետևանքով հայաթափվեց հայկական հնագույն բնօրրաններից մեկը, բայց նույնիսկ Արցախի ողբերգական կորստից երեք տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը չեն ստորագրել խաղաղության համաձայնագիր։
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 21-ին: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը: Ռուսական լրատվամիջոցների տվյալով՝ բանակցությունների գլխավոր թեման կլինի Ուկրաինայում հակամարտության կարգավորումը:
Թուրքիան չեղարկել է Իրանի խոշորագույն մասնավոր բանկերից մեկի՝ «Bank Mellat»-ի լիցենզիան, հայտնում է AFP-ն:
Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ են անցել Ուկրաինայի Խարկովի մարզի Կոմիսարովո և Լոշակովո գյուղերը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ես ոչինչ չեմ ասելու Փաշինյանի մասին, որովհետև նրա դեպքում ամեն ինչ առանց այդ էլ պարզ ու հասկանալի է։
Պակիստանի հյուսիսարևմտյան Քոհաթ քաղաքում ոստիկանական համալիրի վրա հարձակումից հետո իրականացված շուրջ 20 ժամ տևած գործողությունն ավարտվել է։ Պակիստանի Խայբեր Փախտունխվա նահանգի ոստիկանությունը X-ի իր պաշտոնական էջում հայտնել է, որ հարձակման և դրան հաջորդած բախումների հետևանքով զոհվել է 23 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել է։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Եվրոպայում ռուսական «հիբրիդային սպառնալիքի» աճի մասին և կառավարությանը հանձնարարել է պատրաստել երկրի կրիտիկական ենթակառուցվածքները հնարավոր ԱԹՍ հարձակումներից ու կիբեռգործողություններից պաշտպանելու ծրագիրը։ Այս մասին նա տեղեկացրել է սեպտեմբերի 18-ին՝ քաղաքական կուսակցությունների ղեկավարների և առաջիկա նախագահական ընտրությունների հավանական թեկնածուների հետ հանդիպումից հետո, հայտնում է AFP-ն։
Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին ժամանակ առ ժամանակ, 21-24-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին Շիրակի, Լոռիի, Տավուշի և Գեղարքունիքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի Պետդումայի ընտրությունների դիտորդական առաքելությանը: ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ՀԱՊԿ ԽՎ միջազգային դիտորդական խմբի ղեկավար Ռուստամ Շոխմուրոդը։
Աղբյուրը բացահայտելու իրավունք չունեմ, սակայն տեղեկությունը գրեթե 100 %-ով համապատասխանում է իրականությանը։
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։