Անկարայում ավարտվեց ՆԱՏՕ գագաթնաժողովը
Վերջին օրերին ԵՊՀ-ում ընթացող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ շրջանառվող որոշ անհարկի շահարկումներ պարզաբանում ներկայացնելու անհրաժեշտություն են առաջացրել
Իսրայելական անօդաչու թռչող սարքը հուլիսի 10-ի վաղ առավոտյան Նաբատիե շրջանի Շոուքին և Քֆար Դաջջալ բնակավայրերի մոտակայքում հարվածել է բեռնատարի, ինչի հետևանքով երկու մարդ է վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Իսպանիայի հարավում գտնվող Անդալուսիայում անտառային հրդեհը 12 մարդու կյանք է խլել: Այս մասին հայտնել է տարածաշրջանի վարչակազմը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների կառավարման մարմնին։
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԳԱԼՍՏՅԱՆՆԵՐ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանում (Հասցե՝ Արմավիրի մարզ, գ. Քարակերտ, 5 հարկերի փող., թիվ 3)։
Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ՝ հուլիսի 12-ին՝ ժամը 07։00-ից 24։00-ն ներառյալ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
2023-ին Երևանի կենդանաբանական այգին 14 գորշ արջ և 12 սպիտակագլուխ անգղ է արտահանել հնդկական «Վանտարա»՝ կենդանիների փրկարարական ու վերականգնողական կենտրոն (Greens Zoological, Rescue & Rehabilitation Center)։ Այս մասին ծավալուն հետաքննություն է հրապարակել EVN Report-ը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ սա Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների զանգվածային տեղափոխում էր, որն իրականացվեց առանց հանրային պատշաճ իրազեկման։
2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից առ այսօր, ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի մասով, մեղադրական եզրակացությամբ հանձնվել է իրավասու դատարան։
ԱՄՆ-ի USS Boxer ունիվերսալ դեսանտային նավը շարքից դուրս է եկել ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ ռազմական գործողության առաջին շաբաթներին և չէր կարող մասնակցել մարտական գործողություններին ծայրահեղ կարևոր պահին։ Այդ մասին հայտնել է Newsmax հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Ալիևի փաստաբանի երեկվա հայտարարությունները ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ այդ փաստաբանը, որը համատեղության կարգով ՀՀ վարչապետ է, տեղը չի գտնում, չգիտի էլ՝ ինչ պետք է անի, ինչպես անի, որ Ադրբեջանի սրտով գնա։ Ասում է՝ փաստորեն էս քարտեզն էլ իրենց սրտով չէ, տեսնեմ էլ ոնց խեղեմ, իր օգտին փոխեմ, էլ ինչ անեմ․ գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
Այսօր՝ հուլիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Մ․-ն իր վարած «ROX» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել, որ իր երկիրը կվերադառնա ԱՄՆ-ի նոր սերնդի F-35 կործանիչի արտադրության ծրագրին։
Ուկրաինան մոտ ժամանակներս ԱՄՆ-ից կստանա PAC-3 տեսակի կալանիչ հրթիռների խմբաքանակ՝ Patriot համակարգերի համար: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իսրայելի իշխանությունները ԱՄՆ-ին են փոխանցել հետախուզական տվյալներ, որոնք վկայում են Իրանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի ենթադրյալ նախապատրաստման մասին։ Այդ մասին՝ վկայակոչելով աղբյուրները, հայտնել է The Wall Street Journal թերթը։
27 երկրներից ժամանած հյուրերը եկել են Մաշհադ քաղաք՝ մասնակցելու Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը, հայտնում է իրանական SNN հեռուստաալիքը։
Ռոստովի մարզում ուկրաինական ԱԹՍ–ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել նավթի պահեստներում և նավահանգստի տարածքում։ Այս մասին հայտնում է մարզպետ Յուրի Սլյուսարը։
ԱՄՆ ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերության ներկայացուցիչներն անցած շաբաթ այցելել են Հայաստան և Հայաստանի կառավարության գործընկերների հետ ուսումնասիրել TRIPP-ի տարածքը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
Այսօր՝ հուլիսի 10-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են «Volkswagen», «Kia Forte», «Kia» և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 376 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Պատանիների աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը` 79 կգ քաշային Հարություն Ավետիսյանը: Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։
ՀՀ ներքին գործերի նախարարությունը մրցույթ է հայտարարել պանորամային տանիքներով «Geely Galaxy E8» մեքենաների վրա առկայծող փարոսիկների տեղադրման համար։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են գերատեսչությունից։
#ՀԻՄԱ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 365.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367.5 դրամ:
ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև տեխնիկական խորհրդակցությունները շարունակվում են։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի մայիսի, հունիսի և հուլիսի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Այս մասին հայտնում են դատախազությունից։
Մալիի հյուսիսում հարձակման թիրախ է դարձել շարասյուն, որով տեղափոխվում էին մալիացի զինվորականներ և ռուսական «Աֆրիկյան կորպուսի» մարտիկներ, հայտնում է Reuters-ը։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 33-35 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +27…+29 աստիճան։
Թուրքիան Ռուսաստանից գնած Ս-400 զենիթահրթիռային համակարգերը վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին: Այս մասին գրում է «Hurriyet»–ը։
Իրանի զինված ուժերը Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան օբյեկտներ է թիրախավորել՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի հարավային ափին և արևելյան շրջաններին հասցված հարվածներից հետո, տեղեկացնում է Reuters գործակալությունը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: