#ՀԻՄԱ. ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԸ, ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՆ ԱԺ-ՈՒՄ ԵՆ. ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ. #ՈՒՂԻՂ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում ՌԴ քաղաքացիներին չափազանց զգուշավոր լինել Թաիլանդ մեկնելիս՝ ԱՄՆ-ի հարցումով ձերբակալվելու կամ կալանավորվելու սպառնալիքի պատճառով։ Այս մասին ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պնդմամբ՝ պաշտոնական Թբիլիսին ԵՄ-ին զրկել է «շանտաժի բոլոր գործիքներից՝ բացի մեկից»։
Հայաստանում ստեղծվել է այնպիսի բեսպրեդել, որ ընտրություններով ոչ միայն իշխանափոխություն հնարավոր չէ իրականացնել, այլ նույնիսկ տեր կանգնել սեփական քվեներին:
Սա նշանակում է մեկ բան. նա շատ լավ գիտի, որ ընտրություններում նա ՉԻ ՀԱՂԹԵԼ, նրանից լավ ոչ ոք չգիտի, թե ինչ ձևով և մեխանիզմով են նկարվել այդ 700.000 ձայները: Այս պառակտիչ և ատելություն սերմանող հայտարարությամբ նա, իր սովորության և բնավորության համաձայն, մեղավոր է նշանակում իր պարտության մեջ:
Հունիսի 12-ին` տեղական ժամանակով ժամը 15:13-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.03⁰ և արևելյան երկայնության 47․75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4․8 մագնիտուդով երկրաշարժ։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է ռուս գործընկերներին և քաղաքացիներին ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։
ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցագործության մասին հաղորդումների համաձայն՝ Տ.Վ.-ն և Ա.Ղ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր են կատարել: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։
Հորմուզի նեղուցն Իրանի վերահսկողության տակ է, իրանական զինուժը նաև շարունակում է «իշխանություն» ունենալ Պարսից ծոցի տարածաշրջանի նկատմամբ, հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարության համակարգողի տեղակալ ադմիրալ Հաբիբոլլահ Սայարին:
Իրանական ճգնաժամում ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իտալական La7 հեռուստաալիքի ծրագրին տված կարճ մեկնաբանության մեջ՝ պատասխանելով իրանական ճգնաժամում եվրոպացի առաջնորդների և Մեծ յոթնյակի երկրների դերի մասին հարցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:
ԿԸՀ անդամները վերաքվեարկության մասին հստակ դիրքորոշում չեն հայտնում. Իվետա Տոնոյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը 2 ընտրատեղամասում կրկնաքվեարկություն անելու վերաբերյալ պահանջին հստակ պատասխան չի ստացել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, փոխարենը Վահագն Հովակիմյանին նկարչական պարագաներ նվիրեցին։
ԿԸՀ-ում մեզ ասացին՝ վերջնական արդյունքներ չունեն. մեզ խնդրում են սպասել 1 օր. Գևորգ Ստեփանյան
Ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները, բացառությամբ անճշտությունների չափի, ըստ որոշման արձանագրվել են զրո։ Ընտրական տեղամասի նյութերն ուղարկվել են դատախազություն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի քաղաքացիներին շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ և պետական պարգևներ հանձնել գիտության, մշակույթի և հասարակական գործունեության ականավոր գործիչներին:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ՍՊ ընկերությանը պատկանող պանրի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ առկա արտադրատեսակներից։ Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։
Երևանում հունիսի 12-ին կեսօրից հետո, 14-15-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 16-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 13-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ իշխանություն չի տա. ՍԴ դիմելը անիմաստ զբաղմունք է. Դերենիկ Մալխասյան
Մենք ամեն ինչ ճիշտ ենք արել. Փաշինյանն է տեռոր արել, գողացել ժողովրդի քվեները. Սամվել Կարապետյան
Նիկոլ Փաշինյանը փաստացի կես միլիոն մարդու անվանեց կաշառք վերցնող. բեսպրեդել է. Արման Աբովյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով երկու մալայզիացի խաղաղապահ թեթև վիրավորում է ստացել։ Այս մասին հաղորդում է մալայզիական New Straits Times-ը։
Քիչ առաջ ձերբակալվել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
#ՀԻՄԱ. ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ. #ՈՒՂԻՂ
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախկին փոխնախարար Դեն Ջարվիսը նշանակվել է պաշտպանության նախարար։ Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարի գրասենյակը։ 53-ամյա քաղաքական գործիչը փոխարինել է Ջոն Հիլիին, որն ավելի վաղ հայտարարել էր իր հրաժարականի մասին։
Սյունիքի մարզում գտնվող Շիկահողի արգելոցին հասցված վնասը հնարավոր կլինի գնահատել Ադրբեջանի հետ սահմանագծումից հետո։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Ուժեղ Հայաստանը» մանդատները կվերցնի, եթե կարծի, որ Նիկոլ Փաշինյանին այդ ճանապարհով ավելի արագ կհեռացնի իշխանությունից։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրուցում այս հայտարարությունն արեց կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ Եվրոպական հանձնաժողովի կենտրոնակայանում, hունիսի 10-11-ը մասնակցել է Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիական խորհրդի նիստին։
Ընտրությունների գիշերը պարզ էր՝ գործ ունենք իշխանության ուզուրպացիայի փորձի հետ. Սուրեն Սուրենյանց