«Էլի՞ լուռ եք մնալու։ Հասնելու են բոլորիդ, ձեր գրառումների, անգամ դասախոսության համար։ Էլի լինելու ենք կողքներդ, բայց երես չեք ունենալու մեր ու ձեր հետապնդված գործընկերների աչքերի մեջ նայեք»,- գրել է նա։
«Երբ օրենքը մտնի ուժի մեջ, հանրությունն անմիջապես զգալու է հետևանքները, որովհետև անմիջապես սակագների վրա ազդեցություն է ունենալու»,- 168.am-ի հետ զրույցում դրույքաչափերի վերանայմանն անդրադառնալով՝ նշեց «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։
«Ռուսաստանը կուժեղացնի պատասխան հարվածները, որպեսզի ճնշի քաղաքացիական թիրախներին հարվածելու` Ուկրաինայի ԶՈւ մտադրությունը»,- հայտարարել է Պուտինը։
Ավետիսյան փողոցը, որը վաղուց արդեն փակ է, դեռ շինարարության փուլում է, Արին-Բերդում նույնպես աշխատանքները շարունակվում են: Այս ամենին միացավ նաև Կիևյան կամուրջը:
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան համատեղ խաղաղության հիմնադրամ են նախաձեռնել՝ իսրայելապաղեստինյան հակամարտության՝ երկու պետության սկզբունքով կարգավորմանը նպաստելու համար։ Հիմնադրամում յուրաքանչյուր երկիր կներդնի 1 միլիոն ֆունտ ստեռլինգ (1.34 միլիոն դոլար): Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Դատախազը 2026 թվականի հունիսի 12-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու և առևանգում կատարելու համար մեղադրվող Գ.Ս.-ի և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և դրա կազմում առևանգում կատարելու համար մեղադրվող Ս.Գ.-ի ու Ս.Կ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
Ճիշտ չէ, որ մարդիկ գան քվեարկեն ու գնան. Զարեհ Սինանյան
Կրկին լինելով ապօրինի անազատության մեջ և համալրելով Հայաստանի տասնյակ քաղբանտարկյալների շարքերը` եղել եմ փաստացի տեղեկատվական բլոկադայի մեջ: Սակայն նույնիսկ բանտի մռայլ և հաստապատ շրջանակից ներս թափանցեց Էդմոն Մարուքյանի հերթական նենգ և կեղտոտ արտանետումը Սերժ Սարգսյանի և իմ մասին:
Հունիսի 9-ին մեր՝ «Փաշինյանը դրժել է իր հեղափոխական խոստումը՝ ԶՈւ-երը չպետք է քաղաքական գործոն լինեն. Ընտրական գործընթացների հետքերով» վերտառությամբ հոդվածում անդրադարձել ենք նաև ԱԺ վերջին ընտրություններին բանակի մասնակցությանը՝ որպես քաղաքական գործոն և քվեարկության օրը զինվորներին ժամը 20:00-ից հետո տեղամաս տանելու դրվագներին:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար, պահեստազորի գնդապետ Աշոտ Մինասյանին է տեսակցել կալանավայրում։
Կենտրոնամետ Դեմոկրատների Միությունն իր համերաշխությունն է հայտնում հայկական ընդդիմության ներկայացուցիչ Արմեն Աշոտյանին, ով նորից կանխավ նախաձեռնված կարգով կալանավորվել է՝ անհստակ հիմքերով։
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հունիսի 12-ին հայտարարել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում Լիբանանի հարավում գրոհել է «Հեզբոլլահ»-ի 310 օբյեկտի վրա, և «մոտ 80 ահաբեկիչ է ոչնչացվել»։ Այս մասին նշված է ԻՊԲ Telegram ալիքում գրառման մեջ։
Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության չորս պատգամավոր լքել են իրենց պաշտոնները, ինչը հարված է վարչապետ Քիր Սթարմերի կառավարության համար։
Առաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում, հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:
4 դպրոցի տնօրենի մասով ստացել ենք պարզաբանումներ, առաջարկել ենք կիրառել կարգապահական տույժ. ԿԳՄՍՆ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշմամբ «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է ՀՌՀ-ի՝ հունիսի 12-ի նիստի արդյունքներով։
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կառույցը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու:
ԿԳՄՍ բյուջեն ավելացել է. ուշադրություն ենք դարձնում կապիտալ ծախսերին. Ժաննա Անդրեասյան
Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևայի ոտքերը վիրահատել են։ Նա այս մասին հայտնել է Telegram–ում։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջեյսոն Միքսին, որպեսզի պաշտոնական բողոք հայտնի Օմանի ափերի մոտ առևտրային նավերի վրա հարձակումների կապակցությամբ։ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ այս մասին լրագրողներին հայտնել է Հնդկաստանի կառավարության մի աղբյուր։
Մեր թիմից ՔՊ-ին չեն միանալու, վստահություն ունենք, իշխանությունից են մեզ միանալու: Այս մասին դատարանի բակում լրագրողներին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
#ՀԻՄԱ. ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԸ, ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՆ ԱԺ-ՈՒՄ ԵՆ. ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ. #ՈՒՂԻՂ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում ՌԴ քաղաքացիներին չափազանց զգուշավոր լինել Թաիլանդ մեկնելիս՝ ԱՄՆ-ի հարցումով ձերբակալվելու կամ կալանավորվելու սպառնալիքի պատճառով։ Այս մասին ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պնդմամբ՝ պաշտոնական Թբիլիսին ԵՄ-ին զրկել է «շանտաժի բոլոր գործիքներից՝ բացի մեկից»։
Հայաստանում ստեղծվել է այնպիսի բեսպրեդել, որ ընտրություններով ոչ միայն իշխանափոխություն հնարավոր չէ իրականացնել, այլ նույնիսկ տեր կանգնել սեփական քվեներին:
Սա նշանակում է մեկ բան. նա շատ լավ գիտի, որ ընտրություններում նա ՉԻ ՀԱՂԹԵԼ, նրանից լավ ոչ ոք չգիտի, թե ինչ ձևով և մեխանիզմով են նկարվել այդ 700.000 ձայները: Այս պառակտիչ և ատելություն սերմանող հայտարարությամբ նա, իր սովորության և բնավորության համաձայն, մեղավոր է նշանակում իր պարտության մեջ:
Հունիսի 12-ին` տեղական ժամանակով ժամը 15:13-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.03⁰ և արևելյան երկայնության 47․75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4․8 մագնիտուդով երկրաշարժ։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է ռուս գործընկերներին և քաղաքացիներին ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։
ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցագործության մասին հաղորդումների համաձայն՝ Տ.Վ.-ն և Ա.Ղ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր են կատարել: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։