Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները պետք է Ռուսաստանի հետ բանակցությունների համար նշանակեն մեկ միասնական ներկայացուցիչ։
Մոուրինյոն աշխատանքը «Ռեալում» կսկսի հուլիսի 13-ին՝ նախապատրաստական փուլի մեկնարկի օրը։
Արյան դոնորի համաշխարհային օրը՝ հունիսի 14-ին Առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում կանցկացվի «Մեկ կաթիլ մարդասիրություն» կարգախոսը կրող հանրային արշավ:
Կանադայի կառավարությունը հունիսի 10-ին ներկայացրել է թվային անվտանգության մասին օրինագիծ, որը նախատեսում է արգելել մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական մեդիա՝ բացառությամբ այն հարթակների, որոնք կհամապատասխանեն անվտանգության որոշակի չափանիշների։ Այս նախաձեռնությունը ներկայացվել է ամիսներ անց այն բանից հետո, ինչ Ավստրալիան աշխարհում առաջինը սոցիալական մեդիայի օգտագործման արգելք սահմանեց անչափահասների համար։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հիմնադիրներից մեկը՝ Հասան Յուսեֆը, ազատ է արձակվել իսրայելական կալանքից բռնազավթված Հորդանան գետի արևմտյան ափին, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով նրա որդուն։
Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Փաշինյանի հաղթանակը հնարավոր դարձավ Իլհամ Ալիևի ռազմավարական տեսլականի շնորհիվ։»
«Ակնհայտ է, որ եթե խորհրդարանում հայտնվի ևս մեկ ընդդիմադիր ուժ, իշխող քաղաքական ուժը կկորցնի իր քաղաքական մենաշնորհի զգալի մասը և այլևս չի կարողանա իր կամքով ու միանձնյա առաջ տանել ցանկացած որոշում, այդ թվում՝ հանրային կամքին հակասող և արտաքին կենտրոնների շահերից բխող նախաձեռնություններ»։
2026 թվականի հունիսի 7-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրությունները, մեր գնահատմամբ, չեն համապատասխանում ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների ժողովրդավարական չափանիշներին։
«Որքան հասկացա, քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը։ Դա կատարվեց 10/51 տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելով, իսկ այնտեղ ԲՀԿ-ն կարծեմ մոտ 130 քվե էր ստացել – միջինից էապես ավելին»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Ֆրանսիայի Paris-Panthéon-Assas համալսարանի միջազգային իրավունքի դոկտոր, փաստաբան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար, ֆրանսահայ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանն է։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ աճում են ՏՀՏ-ների օգտագործման սպառնալիքները դիվերսիոն և ահաբեկչական նպատակներով, այդ թվում՝ ահաբեկչության, դիվերսիոն գործողությունների և ծայրահեղական գործունեության քարոզչության ու ֆինանսավորման համար։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նա նշել է, որ իրանական կողմի հետ քննարկել է ընթացիկ սրումը և Թեհրանի ու ԱՄՆ-ի միջև բանակցությունների վիճակը։ Միաժամանակ, ըստ նրա, ինքը զրուցել է Քուվեյթի արտգործնախարարի հետ։
Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ Երևանի Նուբարաշեն թաղամասի այս ընտրատեղամասում արձանագրվել են խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Դիետ» ՍՊ ընկերության «թթվասեր 20% յուղայնությամբ» և «կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով թթվասերի տեխնոլոգիայով 18% յուղայնությամբ» արտադրատեսակների արտադրամասի արտադրական գործունեությունը:
«էս պահին Հայաստանում մթերք արտադրողներն աշխատում են 0 շահույթով, իսկ օրինակ ծաղիկ արտադրողները ինքնարժեքից 2 անգամ էժան են վաճառում»:
Ազգային ժողովի ընտրությունը մինչև քվեարկության օրը՝ հունիսի 7-ը, արդեն իսկ կանխորոշված էր։ Այս ընտրությունները լեգիտիմ չեն, իսկ դրանց արդյունքներն արժանահավատ չեն։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է «ՀայաՔվե» միավորման անդամ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը՝ գնահատելով Ազգային ժողովի ընտրության արդյունքները։
«Ես՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, չեղարկել եմ այս գիշեր Իրանին հարվածներ հասցնելու իմ որոշումը»։
Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան Ազգային ժողովի ընտրությունները, որոնք բերեցին բավական ոչ միանշանակ արդյունքներ: Քվեաթերթիկների 100%-ի մշակումից հետո գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 49,81%: Երկրորդ տեղում «Ուժեղ Հայաստան» դաշինքն է՝ 23,29 տոկոսով, երրորդը՝ «Հայաստան» դաշինքը՝ 9,94 տոկոսով, չորրորդը՝ «Բարգավաճ Հայաստանը»՝ 4 տոկոսով:
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Մերձավոր Արևելքում լարվածության սրմամբ, հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Ըստ դեպարտամենտի` նշված ճանապարհը ներկայումս վնասված է և համալիր նորացման կարիք ունի։ Մրցույթի ավարտից հետո այդ հատվածներում մեծածավալ վերականգնողական աշխատանքները կսկսվեն մոտակա ժամանակահատվածում։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները փաստացի կասեցվել են, և դա լավ է․ gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Միացյալ Նահանգների նախագահի նախկին դեսպանորդ Քիթ Քելլոգը։
Կառավարությունը համապատասխան նախագծին հավանություն տվեց հունիսի 11-ի նիստում։
Քննարկվել են Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Թեհրանը մտադիր է է՛լ ավելի վճռական ու ցավոտ պատասխանել ընդդեմ Իրանի ԱՄՆ գործողություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։
Առաջիկա ժամվա ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում, հնարավոր է` կարկուտ:
Դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփը Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաային հրավիրել է Սպիտակ տուն՝ հունիսի 14-ին։
Պարբերականի տվյալներով՝ Վարշավան պահանջում է միջոցների ամբողջական վերադարձ:
Հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել։