Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 19-ի երեկոյան ներկայացրեց իր «փտած գաղափարախոսական կետերը», որպեսզի ցույց տա, թե արցախյան շարժման մեկնարկի 37-ամյակին մեռնում է հին գաղափարախոսությունը և թևակոխում ենք նոր դարաշրջան:
«Իրենք ուզում են հարվածել Սիսիանից վերև, որն ամենանեղ հատվածն է, ճանապարհներն արդեն կառուցել են, ինչի՞ համար է դա պետք, եթե ոչ՝ մատակարարման և միջանցք բացելու համար: Նրանք ուզում են նաև Վարդենիսի ուղղությամբ որևէ տեղից մտնել Սևան, դե, պատկերացնո՞ւմ եք ինչ հարված է դա լինելու ՀՀ պետական համակարգի համար, եթե Ադրբեջանը մի տեղ մտնի Սևան. Այդ ամբողջ լճի անվտանգությունը ո՞նց ենք հետո ապահովելու»: