Բաժիններ՝

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, թե երբ է ձերբակալված լցանավը լքելու երկիրը

Ֆրանսիական ռազմածովային ուժերի կողմից կալանված «Grinch» լցանավը կլքի ֆրանսիական ջրերը մի քանի միլիոն եվրո տուգանք վճարելուց հետո, երեքշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

Հունվարի 22-ին Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Միջերկրական ծովում կալանավորեցին «Grinch» լցանավը՝ նավի ինքնությունը ստուգելու համար,: Ֆրանսիական իշխանությունները պնդում էին, որ նավը նավարկում էր Մուրմանսկից: Ավելի ուշ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ լցանավը որևէ կապ չունի Ռուսաստանի հետ:

««Grinch» լցանավը կլքի ֆրանսիական ջրերը մի քանի միլիոն եվրո վճարելուց և Ֆոս-սյուր-Մերում երեք շաբաթ թանկարժեք կալանքի տակ գտնվելուց հետո»,- գրել է Բարոն X սոցիալական ցանցի իր էջում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս