2600 աշխատակից ունեցող ընկերությունն ունի 27 բիզնես ուղղություն, 18 ռեստորան, 2 գյուղատնտեսական համալիր՝ Վայոց ձորում և Լոռու մարզում։ Վերջինս ամենամեծն է Հայաստանում և եզակի տարածաշրջանում՝ իր «Սերմից՝ սեղան» հայեցակարգով։
Ֆերմայի տարածք մուտք գործող յուրաքանչյուր անձ պետք է կրի հատուկ զգեստ, ախտահանի կոշիկները, որպեսզի դրսից բերված որևէ մանրէ ներս չթափանցի։ Ֆերմայի տարածք մուտք գործող ընկերության մեքենաների անիվները ևս ամեն անգամ ախտահանվում են։
«Կաթ դպրոցներին» ծրագրի շրջանակում երեխաները խմելու են «Երեմյան Փրոդաքթսի» բարձրորակ կաթը։ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, խմբի կառավարման խորհրդի անդամ, մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը նշում է. «Կաթ դպրոցներում» ծրագիրը Հայաստանում առողջ սնվելու և վարքագծային փոփոխության համատեքստում կարևոր համագործակցություն է։ Եվ ուրախ եմ, որ ծրագրի երկրորդ փուլից արդեն ընդգրկվում են Երևանի դպրոցները։
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, կառավարման խորհրդի անդամ, մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը սեպտեմբերի 19-ին մասնակցել է Երևանում անցկացվող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին։