168.am-ի խմբագրություն է դիմել 60-ամյա Հովհաննես Գասպարյանը՝ ահազանգելով, որ 2019 թվականին «միամտորեն հավատացել է «Մոգո» վարկային կազմակերպության գովազդներին և հայտնվել թակարդում»:
«Քաղաքը գովազդային աղբից պետք է մաքրվի»,- Երևանի քաղաքապետարանի վերջին նիստում հայտարարել է, այդ թվում, սոցցանցային գովազդային աղբի միջոցով մի կերպ Երևանի քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանը, ով իր երազանքն իրագործելուց հետո հատկապես ագրեսիվ ելույթներ ունենալով՝ ամեն ինչ անում է «Բուլդոգ» մականվանն արժանանալու համար։ Երբ կհասնի Ավինյանն իր այդ երկրորդ երազանքին, դժվար է ասել, բայց այն, որ քաղաքապետի պաշտոնում իր գործունեությունը նա սկսել է, օրինակ, գովազդային աղբի մաքրման մասին դատողություններով, ուշագրավ է ու խորհրդանշական։
Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Երևան քաղաքի ավագանու որոշմանը, ըստ որի՝ հունվարի 1-ից 125 տոկոսով թանկացել է արտաքին գովազդի տուրքը
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ խաղամոլությունը Հայաստանում հասցված է ազգային անվտանգության խնդրի մակարդակի. խաղում են բոլորը՝ չափահասները, անչափահասները. խիստ վտանգավոր է, որ այս չարիքը հասել է նաև բանակ։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2022 թվականի առաջին վեց ամսում Հայաստան է ժամանել 588 731 զբոսաշրջիկ, ինչը գրեթե 50 տոկոսով գերազանցել է 2021 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (243 076 մարդ)։