Այս օրերին Հունաստանում ընթանում է ՄՕԿ-ի վեհաժողովը, որի ընթացքում ընդունվում են մի շարք որոշումներ։ Քիչ ավելի ուշ կընտրվի նաև ՄՕԿ-ի նոր նախագահը:
Ս.թ. մարտի 15-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «Ցերեբրում Ինտելեկտուսի» բաց դասը, որի շրջանակում դասընթացավարները հանդիպել են ոլորտով հետաքրքրվող պատանիների հետ, ներկայացրել առաջիկա երկու ամիսների ընթացքում սպասվող թեմաները և խոսել ոլորտային կարևոր մանրամասներից։
Եվս 4 միլիարդ եվրո ներառված է 2025 թվականի բյուջեում:
Արաղչիի խոսքով՝ Իրանի «քաղաքականությունը հստակ է, առայժմ ուղիղ բանակցություններ չեն կարող լինել». Թեհրանը մերժում է Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունները սպառնալիքների և առավելագույն ճնշման ներքո։ Արտգործնախարարը նաև ընդգծել է, որ բանակցությունները պետք է ընթանան հավասար պայմաններով։
Վերջին տարիներին ՀՀ իշխանություններն աշխատում են այս կազմակերպության հետ, և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենը ՀՀ կառավարությունից գումար է ստանում իր խորհրդատվական ծառայությունների, ինչպես նաև հանրային անդրադարձերի համար։ Դեռևս 2023 թվականի մարտի 18-ին 168․am-ը գրել էր, որ Եվրոպական հանձնաժողովի Թափանցիկության ռեգիստրում տեղակայված է տեղեկատվություն «Ռասմուսեն գլոբալ» կազմակերպության ֆինանսական տարվա մասին, որտեղ կազմակերպության հաճախորդների ցանկում ներառված էր նաև Հայաստանի Հանրապետությունը, իսկ տարվա կտրվածքով կազմակերպության եկամուտը կազմում էր 150.000-399.999 եվրո:
Մենք պատրաստ կլինենք վետո դնել ցանկացած նոր պատժամիջոցի վրա, եթե գտնենք, որ դրանք խոչընդոտում են Ուկրաինայում խաղաղության հաստատմանը
ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է հայկական կողմի վճռական դիրքորոշումը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ վերջերս համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ, ինչպես նաեւ ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին:
2023 թվականի հուլիսին Մոսկվան դուրս եկավ գործարքից՝ նշելով, որ իր նկատմամբ պարտավորությունները չեն կատարվել:
Մարտի 20-ին կայանալիք Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղի մասնակիցների, ինչպես նաև երկրպագուների ու զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու նպատակով 19։00-ից 23։00-ն ընկած միջակայքում ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Չարենցի, Ալեք Մանուկյան, Խորենացու, Նար-Դոսի, Վարդանանց, Սիմոն Վրացյան, Զավարյան, Երվանդ Քոչարի փողոցներն ու Սայաթ-Նովայի պողոտան: Հայտնում են ՆԳՆ-ից:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել է հանձնաժողովների հանդիպում անցկացնել։
Խորհրդարանն արձակելու մասին նախագահի որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ մարտի 11-ին պատգամավորներն անվստահություն են հայտնել վարչապետ Լուիշ Մոնտենեգրուի գլխավորած կառավարությանը՝ փետրվարին սկսված քաղաքական ճգնաժամի ֆոնին:
Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը նշանակվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ
Բրյուսելի գագաթնաժողովում նախատեսվում է քննարկել ԵՄ տնտեսության մրցունակությունը, ԵՄ հաջորդ բազմամյա բյուջեն, պաշտպանական հարցերը և Ուկրաինայում տիրող իրավիճակը։
«Կարդացողը կմտածի՝ այդ հողերի օտարումն ազդել է այդ դպրոցների նորմալ կենսագործունեության վրա, մինչդեռ դրանք, կրկնում եմ, երբևէ ուսումնական նպատակներով չեն օգտագործվել: Նախաքննական մարմինն այս մասով որևէ սցենար չէր կարող հորինել, որովհետև այդ հողամասերը ոչ միայն չեն օգտագործվել, այլև չէին կարող օգտագործվել ուսումնական նպատակներով, ինչը պահանջում է «Կրթության մասին» ՀՀ օրենքը: Սակայն այդ դեպքում նույն օրենքով՝ այդ գույքը պետք է լիներ այդ կազմակերպության, տվյալ դեպքում՝ դպրոցների ու մանկապարտեզի սեփականությունը, մինչդեռ այն, ինչպես նշեցի, նրանց անհատույց օգտագործման իրավունքով է տրամադրվել»,- ասաց պաշտպանը:
ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ Մոսկվան կպատասխանի Արևմուտքի կողմից սառեցված ռուսական ակտիվների բռնագրավմանը։
2025 թվականի սկզբից սա ռազմագերիների արդեն երրորդ խմբի փոխանակումն է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։
#ՇՏԱՊ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ. ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ. #ՈւՂԻՂ
Բրազիլիան այս նոյեմբերին Բելեմում կհյուրընկալի Կլիմայի փոփոխության համաժողովը՝ COP30-ը, իսկ Հայաստանը 2026 թվականին մայրաքաղաք Երևանում կընդունի Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը:
Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
#ՀԻՄԱ. ԽՈՇՏԱՆԳՎԱԾ ԱՐՑԱԽՑԻ ՏԻԳՐԱՆ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆԻ ԴԵՊՔՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. #ՈւՂԻՂ
Ադրբեջանը փակուղի է մտցրել վերջին տարիներին բանակցված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» ստորագրման հարցը՝ դաշտ նետելով նոր պահանջներ, պայմաններ և օրեր շարունակ մեղադրելով հայկական կողմին ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեջ։
Ռուբեն Մխիթարյանի մամուլի խոսնակ Լիլիթ Հարությունյանը հայտնում է, որ քննիչի պահանջով Ռուբեն Մխիթարյանն այսօր դադարեցրել է քարոզարշավը Գյումրիում` Երևան գալու և հարցաքննության ներկայանալու համար:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը, սակայն այցի ժամկետները դեռ որոշված չեն։
Իրանական կողմը մտադիր չէ ճնշումների ու սպառնալիքների ներքո ուղիղ բանակցությունների մեջ մտնել ԱՄՆ-ի հետ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Շատ ցավում եմ, որ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, բայց այս պահին իմ ուշադրության կիզակետն այն փաստի վրա է, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության բանաձևի շուրջ: Կարծում եմ, որ դա պետք է օգտագործենք որպես հարթակ՝ առաջ գնալու համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ ի պատասխան՝ Արցախի վերաբերյալ Շվեյցարիայի խորհրդարանի բանաձևի մասին հարցին:
«Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այն կարծիքին է, որ Ադրբեջանի շահերից է բխում անմիջապես ստորագրել խաղաղության համաձայնագիրը:
«Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր Իջևանում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ գերիների վերադարձի հարցին՝ ընդգծելով, որ նրանք անմիջապես պետք է վերադարձվեն.
Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք բացասական հետևանքներ չեն լինի այն բանից հետո, երբ ԵՄ դիտորդների առաքելությունը հեռացվի, որովհետև դիտորդների ներկայությունը սահմանի վրա իրոք ունեցել է դրական ազդեցություն:
«Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը լրագրողների հետ հանդիպմանը բացահայտեց՝ ինչ հարցեր է պատրաստվում քննարկել Նիկոլ Փաշինյանի հետ:
«Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր Իջևանում լրագրողների հետ հանդիպմանը բացատրեց, որ «Խաղաղության խաչմերուկ»-ը բխում է Ադրբեջանի շահերից: