
Դրախտիկ գյուղին հարակից լողափերից մեկում քաղաքացին ռետինե նավակով չի կարողացել մոտենալ ափին․ օգնության են հասել փրկարարները

Հուլիսի 27-ին, ժամը 15:54-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղին հարակից լողափերից մեկում քաղաքացին ռետինե նավակով չի կարողանում մոտենալ ափին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել Շողակաթ գյուղի հանրային լողափում հերթապահություն իրականացնող ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները մոտ 1 կմ հեռավորությունից Դրախտիկ հանրային լողափ են դուրս բերել երկու քաղաքացու և ռետինե նավակը։