Դեպարտամենտի տվյալներով՝ երկրից արտաքսվել են Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի, Նիգերիայի, Եգիպտոսի, Բանգլադեշի, Բելառուսի, Թուրքիայի, Հնդկաստանի, Պակիստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ՝ ընդհանուր առմամբ 18 մարդ։
«Մի խնդրանք ունեմ՝ մեզ մի՛ նեղացրեք, մի՛ քննադատեք, հավատացե՛ք մեզ»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչը։
Ադրբեջանական բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը արդեն 28 օր է՝ հացադուլի մեջ է։ Հարազատները նրա առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն չունեն։
Իրանը, Հնդկաստանը և Հայաստանը բանակցություններ են վարել հետաքրքրության առարկա հարցերի, դրանց թվում՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) շուրջ համագործակցության ընդլայնման վերաբերյալ, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։
Դոհայի հարվածներից հետո իր առաջին պաշտոնական հայտարարության մեջ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումը նպատակ ուներ խափանել հրադադարի և գերիների փոխանակման վերաբերյալ բանակցությունները, հաղորդում է Al Jazeera-ն:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները Վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանքի ժամկետը երկարացնելու դատարանի որոշման դեմ։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունեց Իռլանդիայի հավաքականին:
2025 թվականի սեպտեմբերի 17-20-ը Հայաստանի Հանրապետություն կժամանի Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի 14-րդ ազգային կոմիտեի փոխնախագահ Սու ՀՈՒԵՅԻ գլխավորած պատվիրակությունը։
ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ, ՍԴԿ խորհրդարանական խմբակցության արտաքին քաղաքական հարցերի խոսնակ Ադիս Ահմետովիչի հետ։
Համագործակցելով այլ ուժային կառույցների հետ՝ Նեպալի բանակը զորքեր է տեղակայել երկրում՝ շարունակվող անկարգությունների պատճառով։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին համոզված է՝ Դոհայում ՀԱՄԱՍ շարժման առաջնորդների ուղղությամբ Իսրայելի հարվածները խաթարում են Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները և սպառնում ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը։
«ՔՊ-ականները հատել են բոլոր կարմիր գծերը, ոչ մի քաղաքավարություն չկա, ոչ մի ազգայնասիրություն չկա: Նրանք ամեն ինչ ոտնակոխ են անում, և զարմանալի չէ, որ լկտիորեն են վերաբերվում կին պատգամավորին: Իրենք միայն գիտեն՝ ինչպես դիմացինին վիրավորել, հայհոյել, և չեմ կարծում, որ ներողություն խնդրեն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի կողմից ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին հնչեցրած վիրավորանքներին:
Ռումբի սպառնալիքով պայմանավորված տարհանումից հետո վերաբացվել է Էրմիտաժը։ Վերաբացումից առաջ թանգարանում անվտանգությանը վերաբերող ստուգումներ են իրականացվել։
Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արմավիր քաղաքի Մաքսիմ Գորկի և Սահմանապահների փողոցների խաչմերուկում «Պազ» մակնիշի ավտոբուսի և «Lexus»-ի բախման հետևանքով վարորդների և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սեպտեմբերի 8-ին Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում մեկնարկել է Բյուրականյան տարածաշրջանային 4-րդ ամառային դպրոցը՝ «Աստղագիտությունը և տվյալագիտությունը» (4RASS) խորագրով։
Կատարում ԱՄՆ դեսպանատունը տեղեկություններ է ստացել Դոհայի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին և իր երկրի այն քաղաքացիներին, որոնք այժմ Դոհայում են, հորդորել է պատսպարվել ապահով վայրերում՝ խուսափելով հարվածներից։
ՀԱՄԱՍ-ի բանակցային խմբի վրա հարձակումը վկայում է Իսրայելի՝ պատերազմը շարունակելու մտադրության մասին։
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ոստիկանները տնային պայմաններում ապօրինի ոգելից խմիչքի շշալցման դեպք են բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Արման Աբովյանը գրում է. «Այսօր Իսրայելը տասը ռմբային հարված հասցրեց Քաթարի մայրաքաղաքին»:
«Հայաստանում ռադիկալ տրամադրված ընդդիմությունը հետքայլ է կատարել. դարձել կառուցողական, հետևաբար՝ ես պետք է խոսեմ ոչ թե ընդդիմադիր պայքարի, այլ՝ սովորական քաղաքական իրավիճակում ընդդիմադիր գործունեության մասին, ինչը նման է այն երկրների փորձին, որտեղ չկա կորսված Արցախ, չկան բռնի տեղահանված հայրենակիցներ։ Այս ամենն ինձ համար անընդունելի է, որովհետև ես տեսնում եմ, որ ընդդիմությունը չի կարողանում հասարակությանն իր հետևից տանել»։
Շվեդիայի առողջապահության նորանշանակ նախարար Էլիզաբեթ Լանը սեպտեմբերի 9-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ուշագնաց է եղել։
43-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայան գործողության թիրախներից մեկն էր, հաստատել է իսրայելցի պաշտոնյան Jerusalem Post-ին: Սակայն նրա մահը դեռևս հաստատված չէ:
Հաջորդ դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 16-ին։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային նշել է, որ այս հանցավոր արարքը բոլոր միջազգային նորմերի, ինչպես նաև Կատարի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է։
Վիեննա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ավստրիայի Հանրապետության կանցլերի անվտանգության, ճգնաժամերի կանխարգելման և կառավարման, համապարփակ ազգային պաշտպանության, պետական դիմադրողականության հարցերով խորհրդական Պետեր Ֆորհոֆերի հետ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իսրայելի հարվածները, դրանք «Կատարի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում» որակելով:
Բոլորն էլ ինչ–որ ժամանակով պաշտոն են զբաղեցնում, հետո այլ աշխատանքով են զբաղվում։ Վարչապետն ինձ այլ աշխատանք է վստահել։ Այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում։