Մեքսիկան ԱՄՆ իշխանություններին է արտահանձնել Գվադալախարա կարտելի հիմնադիրներից Ռաֆայել Կարո Կինտերոյին, ինչպես նաև կարտելների 29 անդամների: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ Արդարադատության նախարարությանը։
Ընդդիմադիր դաշտում գործող ուժերն իշխանափոխության հարցի շուրջ չեն կարող համախմբվել. չեն կարող, որովհետև կա քաղաքական ուժերի ամբիցիաների հարց։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։ «Ընդդիմադիր դաշտում շատ բարդ է, որովհետև պետք է կարողանալ ճիշտ պահի զսպել ամբիցիաները, գնալ զիջումների, կարճ ասած՝ իրական քաղաքականությամբ զբաղվել։ Մինչդեռ մարդկանց թվում է, […]
Շվեդիայի իշխանությունները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությանը՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո։ Այս մասին Politico-ին ասել է Շվեդիայի ռազմական հետախուզության ղեկավար Թոմաս Նելսոնը։
Սպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Զելենսկու հանդիպումը։
Թրամփը արտաքին քաղաքականության մեջ ձգտում է վերջ տալ հակամարտություններին և պաշտպանել քրիստոնյաների իրավունքները ամբողջ աշխարհում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Դի Վենսը։
Փետրվարի 28-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Հայտնում են ճանապարհային դեպարտամենտից:
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի «պրոֆեսիոնալ ֆուտբոլի կարգապահության խորհուրդը»թուրքական «Fenerbahçe» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին որակազրկել է 4 խաղով:
«Թուրքմենստանի ավիաուղիները» ևս մեկ ամսով՝ մինչև մարտի 31-ը, երկարաձգել են Աշխաբադ-Մոսկվա չվերթները դադարեցնելու մասին ավելի վաղ ընդունված որոշման ժամկետը։
Ամերիկյան Citigroup բանկը պատահաբար հաճախորդի հաշվին փոխանցել է 81 տրիլիոն դոլար՝ նախատեսված 280 դոլարի փոխարեն: Այս մասին հայտնում է Financial Times-ը։
WhatsApp-ի օգտատերերն ամբողջ աշխարհում հայտնում են լայնածավալ խափանումների մասին։ Ըստ Downdetector-ի, Բրիտանիան գրանցել է ավելի քան 68.000 բողոք: Այս մասին հայտնում է «Րիա-նովոստին»։
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է, որ Կիևն առանց անվտանգության երաշխիքների չի ստորագրի հազվագյուտ մետաղների մասին համաձայնագիրը։ Այս մասին նա հայտարարել է հեռուստամարաթոնի եթերում՝ ընդգծելով, որ համաձայնագրի 10-րդ կետում ամրագրված են անվտանգության երաշխիքները։
Անգամ դրսի աչքով է երևում, որ Հայաստանը գարշահոտ և ճահճացող ավտորիտարիզմի ճանապարհին է։
Microsoft-ը նախատեսում է դադարեցնել Skype մեսենջերի աշխատանքը 2025 թվականի մայիսին՝ փոխարենը խրախուսելով օգտատերերին անցում կատարել Teams հարթակ։ Ըստ XDA Developers-ի, այս մասին հայտնում են դատամայնինգի մասնագետները, որոնք հայտնաբերել են համապատասխան հաղորդագրությունը Skype-ի կոդում։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 26 ից 27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Հայտնում են ՆԳՆ-ից:
Փետրվարի 28-ին, ժամը 16:27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է գնացքին․ կա տուժած։
Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում Ռուսաստանի պատվիրակությունը առաջարկել է վերականգնել ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը.
Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Անցած տարի 168.am-ն անդրադարձել էր Պաշտպանության մասին 2023թ. կատարողականի «աղքատ» բովանդակությանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հրավերով մարտի 2-ին Լոնդոնում տեղի կունենա Ուկրաինայի հարցով Եվրոպական գագաթնաժողովը, որին կմասնակցեն Եվրոպայի ավելի քան տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի գրասենյակը
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը հանդիպել է Ուզբեկստանի էկոլոգիայի, շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխությունների նախարար Ազիզ Աբդուքhաքիմովի հետ։
Կենտրոնի աղմուկից փրկող մեծ պատուհանի մոտ նստած աշխատակցուհին հարցնում է.
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրի «Գանձասար»-«Արարատ» հանդիպումն ընդհատվել է երկրպագուների` ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականի պահանջի ակցիայի շրջանակներում դաշտ ներխուժելու պատճառով:
Տեխնիկական պատճառներով պայմանավորված` առկա է դրոշմապիտակների տրամադրման հետ կապված որոշակի խնդիր, որի կարգավորման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից:
Նիկարագուան հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին՝ նշելով, որ որոշումը պայմանավորված է իր ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով։
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը մի քանի անգամ Երևանին ու Բաքվին առաջարկել է Իրանի աջակցությունը խաղաղության հաստատման գործընթացում։ Ինչպես ցույց տվեցին հենց վերջին տարիների իրադարձությունները, Իրանի այս առաջարկները, մեղմ ասած, չընդունվեցին, թեև դժվար է թերագնահատել Իրանի դերակատարությունն այս տարիներին ՀՀ անվտանգության ապահովման հարցում՝ հաշվի առնելով Իրանի ռեգիոնալ «կարմիր գծերը», որոնք ներկայումս պահպանվում են։
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
ԱՄՆ-ն նախնական համաձայնություն է տվել Ալեքսանդր Դարչիևին Վաշինգտոնում ՌԴ նոր դեսպան նշանակելու համար։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։
Երևանում նույնիսկ ձմռանը սպասվող ձյունը, չգիտես՝ ինչու, քաղաքային իշխանությունների համար անսպասելի է գալիս․ քաղաքացիներն ահազանգում են՝ ձնամաքրման աշխատանքներն առատ ձյունից անգամ օրեր հետո էլ պատշաճ չեն իրականացվում, չեն մաքրվում մայթերը, շենքերի տանիքներից կախված հսկայական սառույցները, որոնք վտանգում են քաղաքացիների կյանքը։