Առաջիկա եպիսկոպոսաց ժողովը այլևս դարձել է ազգային դիմադրողականության, սահմանադրականության պայքարի, հասարակության ինքնագիտակցության չափման կարևորագույն ճակատ։
ՂԱԶՆ ՈՒ ՂԱԶԱԽՍՏԱՆԸ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Հաջորդ անգամ, երբ լուսինը կբարձրանա այս բարձրության վրա, կլինի միայն 2042 թվականին: Այնպես, որ պետք է որսալ այդ պահը: Լիալուսինը կարելի է դիտարկել դեկտեմբերի 5-ին, Երևանի ժամանակով ժամը 03:14-ին:
Էլեկտրոնային գնումների համակարգում օրերս հրապարակվել է Փաշինյանի աշխատակազմի հերթական մեկ անձ ընթացակարգով խոշոր գնումը։
Առաջիկա օրերին Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը կհրավիրի մամուլի ասուլիս, որի ժամանակ կանդրադառնա կատարված փոփոխություններին»:
Բայց առավել պետք է մեր անձերի հնազանդությամբ և խոնարհությամբ լինենք հետևող Աստծո խոսքին, հոգատար Եկեղեցուն և անդադար աղոթակից: Լինենք անբասիր մեր պաշտոնի՝ քահանայական և վանական կոչման մեջ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Լիբանանի դեսպան Դիմա Հադդադը իր հերթին հավաստիացրել է, որ կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և նոր նախաձեռնությունների առաջխաղացմանը։
Նաիրա Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն է։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
Նոյեմբերի 28-ին Կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսների շարքում էր նաև Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանը։ Այս հանդիպումը մեծ դժգոհություններ է առաջացրել արցախահայերի շրջանում, քանի որ, նրանց կարծիքով՝ Արցախի թեմի առաջնորդը չպետք է գնար ու սեղմեր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած մարդու ձեռքը։
Ավտոմեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Դիլիջանի քննչական բաժին։
«Հայաստանի Կառավարության ղեկավարի կողմից Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամն ունի երկու ելք՝ կա՛մ եկեղեցում տեղի կունենա պառակտության խորացում, ինչը հենց Փաշինյանի ցանկությունն է, կա՛մ եկեղեցու առողջացում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի հիմքում դնելով նաև արտաքին ուժերի ազդեցության գործոնը։
Փաշիկ Ալավերդյանն այլևս Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչը չէ. նրան կփոխարինի թիմի երկրորդ մարզիչ Հակոբ Փիլոսյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հայտնել է «Աքիլեսյան վահան» անվամբ համապարփակ ռազմական դոկտրինի մասին։ Այդ դոկտրինի նպատակն է պաշտպանել Էգեյան ծովը ցամաքից, ջրից և օդից։ Թուրքական աղբյուրը նշում է, որ այդ դոկտրինն ուղղված է Թուրքիայի դեմ։
Նոյեմբերի 27-ին Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ իրենց ստորագրած հայտարարությամբ պահանջեցին Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացումը և որպեսզի այս հայտարարությունն ամրապնդվի, նրան նույնը օրը հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ։ Ավելի ուշ եղավ մեկ այլ համանման հայտարարություն, որտեղ 10 եպիսկոպոսները նշել էին.«Մենք ակնկալում ենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսը, ի սեր մեր եկեղեցու և […]
Տարածաշրջանում կարող է նոր պատերազմ լինել՝ Իրանի և Իսրայելի ներգրավմամբ, և մոլորության մեջ է նա, ով պնդում է, թե Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրի շնորհիվ խաղաղության ու բարօրության նախաշեմին եք։
Սթափվե՛ք և հիշե՛ք, որ այս վարքագիծը համահունչ չէ ո՛չ ավետարանական եղբայրասիրությանը, ո՛չ եկեղեցական կանոնականությանը․ այն վտանգում է մեր Սուրբ Եկեղեցու հեղինակությունն ու հավատացյալների վստահությունը։
Ալիևի հայտնի հայտարարություններն Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայում՝ Հայաստանի տեղանունների, «Հայաստան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով վերադառնալու» մասին, հերթական անգամ հաստատում են այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է իր հայատյացության և Հայաստանը երկարաժամկետ հեռանկարում զավթելու իր քաղաքականությունը։
Կիրակի Կեչառիսի վանքում պատարագ է անցկացվել, որին ներկա են եղել ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, մարզային իրավական և ուժային կառույցների ղեկավարներ, Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը և այլք:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով՝ ՀՀ տարածքի 60 տոկոսն Ադրբեջանի սահմանադրությամբ հռչակված է՝ որպես «Ադրբեջանի մաս», Բաքու գնացած Հայաստանի «քաղհասարակության» որոշ ներկայացուցիչները պետք է այս հարցերը բարձրացնեին այնտեղ պահվող պատանդների խնդրի հետ միասին։
Նոյեմբերի 27-ին 168.am-ը՝ «Զինվորականների հրամաններին պիտի գնահատական տա դատաիրավական համակարգը, «գերագույն հրամանատարի» որոշումներին՝ ժողովուրդը» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի և լրագրողի հարցուպատասխանին:
Մոտ երկու շաբաթ առաջ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, որԱդրբեջանի զինված ուժերի բարեփոխումների համատեքստում զգալի առաջընթաց են գրանցել պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության, ինչպես նաև` անձնակազմի վերապատրաստման, օգնության և խորհրդատվության ուղղություններում, և այս աշխատանքը շարունակվում է։
Եվրամիությունը ակտիվորեն փորձում է համոզել Միացյալ Նահանգներին չկրճատել իր զորքերի քանակը մայրցամաքում: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում 2:1 հաշվով հաղթելով «Քրիսթալ Փելասին»՝ հավասարվեց «Արսենալին» ստանդարտ խաղարկումներից խփած գոլերի քանակով։ Թիմերը խաղացել են Լոնդոնի «Սելհերսթ Պարկ» մարզադաշտում։ Մրցավարը Ռոբերտ Ջոնսն էր:
Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չկարողանա համոզել Կիևին և Բրյուսելին, որոնք ցանկանում են «կռվել մինչև վերջին ուկրաինացին», խաղաղություն կնքել, նա կարող է շարունակել զենք վաճառել Եվրոպային՝ միաժամանակ ուշադրությունը կենտրոնացնելով Վենեսուելայի վրա։
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, ի հետևումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների, դեկտեմբերի 10-12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Ուկրաինայի իշխանությունները, հնարավոր է, գողացել են Կիևի դաշնակիցների կողմից տրամադրված մոտ 100 միլիարդ դոլարի արտաքին օգնությունը: Այս մասին հայտարարել է նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը Տելեգրամի իր ալիքում։
ԵԱՀԿ-ն փակել է Մինսկի գործընթացը և դրան կից կառույցները: Ասվում է կազմակերպության այսօր տարածված հայտարարության մեջ։