Ֆոն դեր Լեյենը և Մերցը չեն կարողացել համոզել Բելգիային թույլատրել ռուսական ակտիվների առգրավումը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դեկտեմբերի 5-ին Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերի հետ հանդիպման ժամանակ չեն կարողացել համաձայնության գալ ռուսական ակտիվների առգրավման վերաբերյալ։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ինքը՝ ֆոն դեր Լեյենը։

«Բելգիայի առանձնահատուկ իրավիճակը սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հետ կապված անհերքելի է և պետք է լուծվի այնպես, որ բոլոր եվրոպական պետությունները հավասարապես ռիսկի ենթարկվեն»,- գրել է նա։

Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ կողմերը համաձայնել են շարունակել քննարկումները այս հարցի շուրջ՝ դեկտեմբերի 18-ին կայանալիք Եվրոպական խորհրդի նիստում համաձայնության հասնելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս