Բաժիններ՝

Թրամփը ՖԻՖԱ-ի Խաղաղության մրցանակ է ստացել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՖԻՖԱ-ի Խաղաղության մրցանակ է ստացել 2026 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության վիճակահանության արարողության ժամանակ: Այն անցկացվել է Վաշինգտոնում:

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել իմ ընտանիքին և իմ հրաշալի առաջին տիկնոջը։ Շնորհակալություն, Մելանյա՛», – ասել է Թրամփը՝ ստանալով մրցանակը:

Մրցանակի մասին տեսահոլովակում ընդգծել են, որ Թրամփն այն ստանում է, մասնավորապես ամբողջ աշխարհում մի քանի զինված հակամարտություններ ավարտին հասցնելու, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունն ավարտին հասցնելու շարունակական ջանքերի համար:

ՖԻՖԱ-ի Խաղաղության մրցանակը հիմնադրվել է 2025 թվականին, Թրամփը դարձել է դրա առաջին դափնեկիրը:

Թրամփը բազմիցս հայտարարել է Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու իր ցանկության մասին, սակայն չի կարողացել այն ստանալ այս տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031