«Tesla»-ի կին վարորդը եղել է ոչ սթափ. նոր մանրամասներ Պռոշյան փողոցի խոշոր վթարի մասին

Shamshyan.com-ը նոր մանրամասներ է հայտնել երեկ Պռոշյան փողոցում տեղի ունեցած խոշոր վթարի մասին։

Ըստ կայքի, ժամը 23:30-ի սահմաններում Պռոշյան փողոցի թիվ 14 հասցեի դիմացի հատվածում բախվել են Երևանում հաշվառված 29-ամյա Գոհար Մ.–ի վարած «Tesla» մակնիշի, Շիրակի մարզում հաշվառված 28-ամյա Սեւակ Գ.–ի «Kia Forte» մակնիշի և Երևանում հաշվառված 21-ամյա Միքայել Շահբազյանի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդներից Սեւակ Գ.–ն տեղում մահացել է, իսկ «Tesla»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։

Բախման հետևանքով նշված ավտոմեքենաները բախվել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BYD», «Hyundai», «Nissan», «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաներին։

«Tesla»-ի վարորդը դեպքի պահին գտնվել է ոչ սթափ վիճակում և իր մոտ չի ունեցել հայկական վարորդական վկայական։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031