Պուտինը խորամանկ պատասխան է տվել հնդիկ լրագրողի անհարմար հարցին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հմտորեն խուսափել է հնդիկ լրագրողի անհարմար հարցից՝ Հնդկաստան այցից առաջ: Այս մասին հաղորդել է Baijiahao հրատարակությունը:

«Այս թվացյալ բարեկամական զրույցի ընթացքում հնդիկ լրագրողը բավականին ագրեսիվ հարց է տվել»,- հայտնում է չինական հրատարակությունը։

Ռուսաստանի նախագահին հարցրել են, թե ինչպես է նա տեսնում Հնդկաստանի և Չինաստանի միջև հավասարակշռությանը։ Baijiahao-ի գնահատմամբ՝ հարցն անտեղի էր, քանի որ այն ոչ միայն լարվածություն է ստեղծել, այլև Պուտինին անհարմար դրության մեջ է դրել։

«Պուտինն իր պատասխանով հմտորեն խուսափել է բոլոր թակարդներից»,- գրել է հրատարակությունը։

Ըստ Baijiahao-ի, Պուտինը պատասխանել է, որ Ռուսաստանը գնահատում է իր գործընկերությունը երկու երկրների հետ և անհրաժեշտ չի համարում միջամտել Պեկինի և Նյու Դելիի հարաբերություններին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031