Ավտոմեքենաներն ու մոտոցիկլետները գրանցված են անձամբ Իվանովի, նրա հոր, նախկին կնոջ և վարորդի անունով, մեծ մասը՝ ամրագրված «Гермес-Техно» ՍՊԸ-ին։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Գ․ Ս․-ն է։
ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցները ներառում են իրանցի նավթային մագնատ Մոհամմադ Հոսեյն Շամհանիի և նավագնացության, նավթաքիմիական և ֆինանսական ոլորտներում գործող չորս ընկերությունների ակտիվների սառեցումը։
ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ պատրաստ է քննարկել Ռուսաստանի անդամակցության հնարավորությունը ՆԱՏՕ-ին։
Այս որոշումը կարելի է բնորոշել որպես անհրաժեշտ, բայց անարդարացի․ անհրաժեշտ, քանի որ պետությունը չի կարող իրեն թույլ տալ առանց իրավական պաշտպանության կանգնել միջազգային արբիտրաժի առջև, բայց անարդարացի, քանի որ դրա գինը վճարվում է հասարակության հաշվին՝ կառավարության սխալի պատճառով։
Պարզվում է` իշխանությունը 3,250,000 ԱՄՆ դոլար է վճարում պետական բյուջեից, որ իր իսկ գործած ապօրինության պատճառով ՀԷՑ-ի «ազգայնացման» գործով Հայաստանի շահերը ներկայացվեն Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում ու դա արել է մեկ անձից գնման ընթացակարգով:
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՆՐՈւԹՅՈւՆԻՑ ԳԱՂՏՆԻ Է ՊԱՀՈւՄ ԶԱՆԳԵԶՈւՐՅԱՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՄԱՍԻՆ ՍՏՈՐԱԳՐԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ, ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԽԱԲԵԼՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Շարունակվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) նախաձեռնությամբ՝ օգոստոսի 22-ին կմեկնարկի «Սթրիթ արտ 2025» փառատոնը։
«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» հայտարարում է «Վերապատրաստման ծրագիր երիտասարդ գիտնականների համար» մրցույթ։
Աստծո համբերատարությունն ուղղակիորեն կապված է Իր կողմից մարդուն շնորհված ազատ կամքի հետ: Հարգելով մեր ազատ կամքը՝ Աստված համբերատարությամբ է մոտենում մեր ընտրությանն ու նրա հետևանքներին, չոչնչացնելով մարդկանց իրենց սխալների համար, հակառակ պարագայում երկիրն անմարդաբնակ կլիներ: Տիրոջ համբերատարությունն ուղղված է մարդկության փրկությանը. «Տիրոջ համբերատարությունը փրկությո՛ւն համարեք ձեզ համար» (Բ Պետրոս 3:15):
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի խաղաղ կարգավորման վերաբերյալ պարզություն կլինի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում՝ հավելելով, որ դրանից հետո կարող է փոխել իր մոտեցումը։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունն աշխատանքներ է մեկնարկել երկրաշարժի պարագայում առաջացող ճգնաժամային իրավիճակներում ավելի արդյունավետ հաղորդակցման մեթոդներ կիրառելու համար:
Նյարդաբան Լիզա Մոսկոնին 20minutos-ի հետ զրույցում հայտարարել է, որ կանայք պետք է իրենց սննդակարգից բացառեն որոշակի սննդամթերքներ, եթե ցանկանում են պահպանել հիշողությունը:
Ոսկեգործության բուն արտադրությունն է հայտնվել ճգնաժամի մեջ։ Նախորդ տարի ռուսական ոսկին բերում տանում էին, ճոխ-ճոխ ցուցանիշներ էին նկարում, դզում-փչում, ներկայացնում էին, թե ոսկեգործություն են զարգացնում։ Այս տարի ամեն ինչ ջրի երես է ելել։ Տարվա առաջին կեսին ընդամենը 11.9 մլրդ դրամի ոսկերչական ապրանքներ են արտադրել։ Նախորդ տարվանից գրեթե 3 անգամ քիչ։ Թե ինչպե՞ս 1-2 տարում կործանեցին արդյունաբերության այդ ճյուղը, ոչ մի պարզաբանում ու պատասխան տվող չկա։
Երուսաղեմի և Արևմտյան ափի Մաալե Ադումիմ բնակավայրի միջև մոտ 3400 բնակարանային միավոր կառուցելու խիստ վիճահարույց E1 նախագիծը վերջնականապես հաստատվել է Իսրայելի պաշտպանության նախարարության Քաղաքացիական կառավարման բարձրագույն պլանավորման կոմիտեի կողմից։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական գնահատականով` 2025 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 0.6 %-ով և կազմել 14.3 տոկոս։
Քննարկումների ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներին առավել խորությամբ են ներկայացվել տնտեսական գնահատման մեթոդներն և ծրագրային հնարավորությունները։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել էր Գազա քաղաքի գրավման գործողությունը, իսկ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակի գրասենյակը հայտարարել էր, որ գործողությանը նախապատրաստվելու համար մոտ 60,000 պահեստազորի զորակոչի ծանուցում է ուղարկվել:
Պապը կմեկնի Թուրքիա և Լիբանան, նշվում է աղբյուրում։ Այցը նախատեսված է նոյեմբերի վերջին։
Ավելի քան 300 ձերբակալված, տասնյակ վիրավորներ և չավարտված խաղ․ այսպես ավարտվեց Արգենտինայի Ավելանեդայում կայացած Հարավամերիկյան գավաթի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը «Ինդեպենդիենտե» և «Ունիվերսիդադ դե Չիլի» թիմերի միջև։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը Թուրքիայի՝ F-35 կործանիչների արտադրության ծրագրին կրկին միանալու հարցում չի փոխվել։
Թուրքիայում տարիներ շարունակ ավտոբուսով ճանապարհորդելը եղել է ավելի մատչելի և ձեռնտու։ Բայց վերջին շրջանում վառելիքի գնաճի և շահագործման ծախսերի պատճառով ավտոբուսի տոմսերը դարձել են ավելի թանկ, քան ավիատոմսերը։ Ավիաընկերությունների կողմից թռիչքների ժամանակացույցի ավելացումը, մատչելի արժեքով վաղ ամրագրումներն ավիատոմսերի արժեքը դարձրել են ավելի մատչելի։
Արտահերթի մասին մտքեր միշտ են հնչում, որոնք լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն, սակայն, դրանք հիմնավոր չեն։ Այսինքն, արտահերթ ընտրություններ չեն լինելու։
Վրաստանում այս հոդվածով նախատեսված հանցագործությունը պատժվում է չորսից հինգ տարի ազատազրկմամբ։
Տեղեկությունների համաձայն՝ «Կրասնոդարը» պատրաստ էր համաձայնել տրանսֆերին, եթե Սպերցյանը հստակ արտահայտեր այդ թիմ տեղափոխվելու իր ցանկությունը:
«Եթե դարավոր իրանական դիվանագիտությունը հավատում է այս իշխանության տված հավաստիացումներին, իրենց խնդիրն է, թեպետ չպետք է մոռանալ Իրանի նախագահ Փեզեշքիանի ադրբեջանական ծագման ու նրա որդու պրոադրբեջանական գործունեության մասին։ Բաց աղբյուրների նյութերին ծանոթանալով՝ ես չեմ հավատացել, որ Թրամփի ուղին Թուրանի ճանապարհը չէ, եթե Իրանում դրան հավատացել են, ինչպես ասում են, իրենք գիտեն…»։
Իհարկե, մեր զինված ուժերն ամեն րոպե, ամեն օր կանգնած են մեր պետության շահերի ու անվտանգության պահապանների կողքին։
Արտասահմանյան երկրներից Վրաստան մուտք գործող քաղաքացիների թվի առումով այս տարի առաջին տեղում է Ռուսաստանի Դաշնությունը, իսկ Հայաստանի Հանրապետությունը երրորդ տեղում է: Երկրորդ տեղում Թուրքիան է: