
Իրանի նախագահն այցով մեկնել է Պակիստան. կայացել է նրա հանդիպումը վարչապետի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այցով մեկնել է Պակիստան, որտեղ մայրաքաղաք Իսլամաբադում հանդիպել է երկրի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ, հայտնում է Mehr-ը։
Շաբաթ օրը մեկնարկած այցի շրջանակներում Մասուդ Փեզեշքիանն այցելել է նաև Լահոր։
Բացի այդ, կայացել են նրա բանակցությունները Պակիստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Իսհակ Դարի հետ։
Նախատեսվում է երկու երկրների միջև համաձայնագրերի կնքում։