Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային բացառել է իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու նպատակով Միացյալ Նահանգների հետ ուղիղ բանակցություններ վարելու հնարավորությունը։
Հսկիչները շրջելու են, զինված են սարքավորումներով, որոնցով ստուգելու են՝ քաղաքացին վճարում կատարե՞լ է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ոչ մի տեսուչ ֆիզիկապես Իրանում չէ։
Թերսնման և սովի պատճառով զոհերի թիվը Գազայի հատվածում հասել է 180-ի։ Նրանց շարքում 93-ը երեխաներ են։ Այս մասին հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։
«Մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ 6 մլն դոլարով մի երգիչ են բերում, սակայն 120000 անտուն արցախցի կռիվ են տալիս, որ չկտրեն իրենց 40000 ՀՀ դրամ նպաստը»:
Բանկային քարտով վճարումը մերժվում է, բայց քարտից գանձվում է գումար․ Սուրեն Գրիգորյանը՝ ահազանգերի մասին
Սուրեն Գրիգորյանը վստահեցնում է՝ օգոստոսի 1-ին հերթեր, կուտակումներ չեն եղել, լրագրողները՝ հակառակն են ֆիքսել
Ինչպե՞ս երթևեկել առանց թղթային ուղետոմսերի․ Սուրեն Գրիգորյանը այլընտրանքներն է ներկայացնում
Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ:
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկա օրերին կքննարկեն երկու երկրների միջև առևտրային համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Կանադայի և ԱՄՆ-ի միջև միջգերատեսչական հարաբերությունների նախարար և առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանը։
#ՀԻՄԱ. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՏՈՄՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ Ի՞ՆՉ ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ. #ՈՒՂԻՂ
«Հարազատին դատի տվողին մենք կթողնե՞նք, որ գա այստեղ, միանշանակ ամբողջ ժողովուրդը դեմ է։ Եկեք պտտվեք ամբողջ Գյումրիում, Շիրակի դաշտավայրում և Հայաստանում՝ կտեսնեք, որ կասեն՝ ռուսական ռազմաբազան մեզ արդեն 70 տարուց ավելի պաշտպանում է՝ իր թերություններով հանդերձ»։
«Մենք կստեղծենք աշխատատեղեր ԱՄՆ-ում՝ միևնույն ժամանակ պահպանելով աշխատատեղերը Ճապոնիայում և աշխարհին տրամադրելով լավ ապրանքներ: Դրանք շահավետ հարաբերություն են երկու կողմերի համար էլ», – նշել է վարչապետը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Խ.-ն 2021 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ը մասնակցել է մի խումբ անձանց կողմից 2021 թվականի հոկտեմբերին ստեղծված և ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում է, ուրբաթ Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին. այս մասին X-ում գրել է «Թուրան» գործակալության՝ Պետդեպում պաշտոնական թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն:
Պարբերականը նաև հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆը իսրայելցի պատանդների ընտանիքներին ասել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն ներկայում աշխատում են պատերազմի ավարտի և գերիներին ազատ արձակելու շուրջ շրջանակային համաձայնագրի վրա։
Նա նշել է, որ ամենաբարձր ջերմաստիճանները կրկին կգրանցվեն Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև +39…+41 աստիճանի: Չի բացառվում, որ առանձին տեղերում կգրանցվի մինչև +42 աստիճան տաքություն:
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հաստատել է երկրի սահմանադրության 176-րդ հոդվածի հիման վրա Ազգային պաշտպանության խորհրդի ստեղծումը։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։
Հայ գրոսմայստերներից լավագույն հարյուրյակում է Շանթ Սարգսյանը (2653 միավոր), որը զբաղեցնում է աղյուսակի 68-րդ տեղը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդը, ով վթարի պահին մեքենայի բեռնախցիկում իրեր դասավորելիս է եղել, տեղում մահացել է։
Կամչատկայի Մուտնովսկի հրաբխի վրա ջերմային անոմալիա է գրանցվել, ինչը վկայում է ներքին ակտիվության աճի մասին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սյունիքի զանգերի հատվածում բախվել են «Kia Sorento» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչներն օդ են բարձրացել այն բանից հետո, ինչ քաղաքացիական ինքնաթիռ է մտել Բեդմինստերի (Նյու Ջերսի նահանգ) գոլֆ-ակումբի՝ թռիչքների համար սահմանափակ օդային տարածք: Գոլֆ-ակումբում էր գտնվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնել են Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության ներկայացուցիչները:
Մեր երկու պետությունների միջև գոյություն ունի վստահության վրա հիմնված հարաբերությունների պատմություն, և կարծում եմ, թե՛ Իրանը, և թե՛ Հայաստանը պետք է գնահատեն այդ հիմքը։ Վստահ եմ, որ երկու պետություններն էլ շահագրգիռ են պահելու իրենց բարեկամական հարաբերությունները, որովհետև դա համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 100 մլն ֆունտ ստեռլինգ (132 միլիոն ԱՄՆ դոլար) կծախսի Լա Մանշ նեղուցի միջով իրականացվող անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը։