Բաժիններ՝

Ֆրանսիայի ԱԳ նախարար. ՀԱՄԱՍ-ը պետք է զինաթափվի և հեռացվի Գազայի կառավարումից

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը պետք է զինաթափվի և հեռացվի Գազայի կառավարումից, X սոցցանցում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն։

«Զզվելի, անտանելի են իսրայելցի պատանդների կադրերը, որոնց ՀԱՄԱՍ-ը 666 օր պահում է Գազայում։ Նրանց տառապանքները պետք է ավարտվեն։ Նրանք պետք է ազատ արձակվեն առանց որևէ նախապայմանի», – նշել է նա։

Բարոն հավելել է, որ Գազայի հատված պետք է զանգվածաբար մարդասիրական օգնություն հասցվի։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր սեպտեմբերին Պաղեստին պետությունը ճանաչելու մտադրության մասին, ինչը Իսրայելը կտրուկ մերժել էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031