Բաժիններ՝

Հայաստանը ոսկե և բրոնզե մոդելաներ է նվաճել Բուլղարիայում 32-րդ միջազգային ուսանողական օլիմպիադայում

Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում ավարտվել է 32-րդ միջազգային ուսանողական օլիմպիադան (IMC 2025): ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի 3-րդ կուրսի ուսանողներ Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանը արժանացել են ոսկե, իսկ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող Ստեփան Գևորգյանն ու ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է թիմի ղեկավար Ալբերտ Գևորգյանը: Թիմի հետ մարզումներ են անցկացրել ԵՊՀ դասախոսներ Կարեն Քեռյանը, Վազգեն Միքայելյանը, Տիգրան Հակոբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս