 
                        Շնորհակալ ենք աջակցման տարբեր խմբեր ստեղծելու համար, սակայն արտահայտած կարծիքները չեն կարող միանշանակ լինել մեր կարծիքը. Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ
 
                                    Հարգելի՛ հայրենակիցներ,
վերջին օրերին սոցիալական ցանցերում, այդ թվում՝ Telegram-ում, բացվել և աշխատում են Սամվել Կարապետյանին նվիրված տարբեր էջեր և խմբեր։
Մենք շնորհակալ ենք մեր հայրենակիցներին աջակցության խմբեր ստեղծելու և մեր շարժմանը միանալու համար: Ուզում ենք նշել նաև, որ այդ խմբերի արտահայտած գաղափարներից ոչ բոլորն ենք կիսում, և խմբերի մոդերատորները կարող են իրենց ձևով մեկնաբանել այս կամ այն իրադարձությունը, սակայն դա չի կարող միանշանակ լինել մեր կարծիքը:
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        