Բաժիններ՝

Թբիլիսիի 2025 թվականի բյուջեն ավելացել է

Թբիլիսիի 2025 թվականի բյուջեն ավելացել է 77 միլիոն լարիով՝ հասնելով 2.35 միլիարդ լարիի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Համապատասխան փոփոխությունն արդեն հաստատել է քաղաքային խորհուրդը։ Սա այս տարվա բյուջեի երրորդ փոփոխությունն է. հունվարին բյուջեին ավելացվել էր 180 միլիոն լարի, իսկ հունիսին` լրացուցիչ 62 միլիոն լարի։

Թբիլիսիի քաղաքապետարանի բյուջեի համաձայն՝ 77 միլիոն լարիից 50.4 միլիոն լարին նախատեսվել է կրթության ոլորտի համար։ Բյուջեի ցանկում ավելացվել է նոր ծրագիր՝ հանրակրթական դպրոցների ենթակառուցվածքային աշխատանքներ, որոնց համար կծախսվի 39 միլիոն լարի, նաև` դպրոցականներին տրանսպորտով ապահովման նոր ծրագիր, որի համար նախատեսված է լրացուցիչ 9 միլիոն լարի։

Տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցմանը ավելացվել է 15.8 միլիոն լարի, որի շնորհիվ բյուջեն հասցվել է 754 միլիոն լարիի, իսկ բարելավումների վրա կծախսվի ևս 3 միլիոն լարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս