Ծաղիկներն ամեն օր տանում ենք զիբիլանոց, այսպես շարունակվեց՝ վարկերը չենք վճարելու. Ջերմոցատեր

«Մեկ շաբաթ է՝ արդեն 38-40 աստիճան շոգին ամեն օր հսկայական վնասներ ենք կրում։ Չգիտեմ՝ գյուղնախարար է, ով է, ամեն օր խնդրում ենք, բողոքի ակցիաներ ենք անում, որ գան՝ մեր հարցերին պատասխան տան։ Խաբում ասում են՝ հիվանդություն է, բայց չի կարա ամբողջ Հայաստանում լինի»,- ծաղկեգործների և ծաղկավաճառների բողոքի ակցիայի ժամանակ ասաց ջերմոցատեր Բագրատ Մարուքյանը՝ նշելով, որ ծաղկեգործությամբ զբաղվում է 2015թ․ և առաջին անգամ է նման խնդրի առաջ կանգնել։

«Մենք խնդրել ենք, որ գան մեզ հետ հանդիպման, ասեն՝ ոնց պետք  լինի։ Ամեն օր ծաղիկը տանում ենք Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր, կամ էլ զիբիլանոց։ Դուք կարող եք գալ՝ ծաղկի շուկան էլ նկարել, որ ընդհանրապես մարդ չի մտնում։

Չենք կարողանում արտահանել, ոնց տանում ենք ծաղկի շուկա, այդպես հետ ենք բերում․․․ Վարկեր ունեմ, բայց եթե այսպես շարունակվեց, հորդորելու եմ իմ բոլոր ծանոթներին, որ վարկերը չմարենք։ Ո՞նց ենք տալու վարկերը։ 3-4 փունջ ծաղիկը 1000 դրամով ենք ծախում, էն էլ չի վավաճառվում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031