Բաժիններ՝

Wizz Air-ը դադարեցնում է դեպի Աբու Դաբի չվերթերը

Wizz Air ավիաընկերությունը հայտարարել է Աբու Դաբի չվերթերը դադարեցնելու մասին, որպեսզի կենտրոնանա իր հիմնական՝ Արևելյան Եվրոպայի շուկայի վրա:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:Հունգարիայում հիմնադրված ավիաընկերությունը նախ իր գործունեությունն ընդլայնել էր Արևելյան Եվրոպայում, այնուհետև 2019 թվականին ուղղություն բացել դեպի Աբու Դաբի:

Սակայն հուլիսի 14-ին ավիաընկերությունը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական անկայունությունը, օդային տարածքի հաճախակի փակումը ազդել են ուղևորությունների պահանջարկի վրա: 

Ընկերությունը հայտնել է, որ վերջին տարիներին քիչ ներդրումներ էր անում կենտրոնական և արևելյան Եվրոպայի շուկայում, սակայն այժմ կշարունակի կենտրոնանալ հենց այդ շուկայի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031