Համոզված եմ՝ Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությունը կընդլայնվի. Պապիկյանը՝ Լըկորնյուին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորանք է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։

«Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, երկրի ղեկավարությանը և իմ գործընկեր պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ Ազգային տոնի կապակցությամբ։

Մաղթում եմ Ֆրանսիային խաղաղություն, կայունություն և շարունակական զարգացում։
Համոզված եմ, որ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունն ու համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում, կշարունակեն ընդլայնվել՝ ի շահ երկու երկրների խաղաղության ու բարօրության»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031