
Ո՞վ է գյուղացուն լսողը, փողը ուշացնենք, արագ զանգում են. ծաղիկ մշակե՞մ, թե՞ թուղթ սարքեմ. Ջերմոցատեր
5 տարի ծաղկի արտահանմամբ զբաղվող Արմեն Ասլանյանը ծաղկավաճառների բողոքի ակցիայի ժամանակ նշեց, որ օրը 100 հազարից ավելի ծաղիկ են դեն նետում։
«Լիքը վարկեր ունեմ, 8 մլն դրամ հենց հիմա վարկ ունեմ, աշխատող ենք պահում, ճարահատյալ ասում եմ՝ մի եկեք, որ կարենանք տեսնենք ինչ է լինում։ Արդեն 5 տարի է զբաղվում եմ ծաղկի արտահանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ շեշտելով բողոքի ակցիայի բուն պահանջը՝ ճանապարհը բացել։
Անդրադառնալով ծաղիկների վարակի վերաբերյալ ռուսական կողմի հայտարարություններին, նա վստահեցրեց, որ ծաղիկները վարակ չունեն․ «Եթե վարակ լինի, ծաղիկը մեզ մոտ էլ չի ապրի։ Պայքարում ենք, որ իդեալական ծաղիկ ստանանք»։
Հարցին՝ լաբորատոր ստուգումներ եղե՞լ են, նա պատասխանեց․ «Ինձնից լավ լաբորատորիա չկա»։
Նա նշեց, որ առնավն 5 մլն դրամի վնաս է կրել։
«Ո՞վ է գյուղացուն լսում։ Ինչ-որ մեկը ինչ-որ բան էլ չի առաջարկել, որ այդ հարցով զբաղվեն։ Ոչ ոք կապի դուրս չի եկել։ ԱՁ-ով աշխատում եմ, հարկ եմ տալիս, զինվորի փող եմ տալիս, հաշվապահ եմ պահում, աշխատող եմ պահում, բայց ոչ մեկ ոչ մի հարցով չի օգնել։ Փողը որ ուշացնենք, արագ կզանգեն, մի հատ թուղթ ուշացնենք, կզանգեն, կասեն՝ շտրաֆ կմուծեք։ Թուղթ չեն տալիս, որ հասնենք սահման։ Ասում են՝ այստեղից լիցենզիա պետք է հանեք, նոր։ Պետք է ստուգենք, ապացուցենք, որ հիվանդ չէ ծաղիկը, թող ուղղություն ցույց տան։ Հիմա դրա համար եմ ասում, եթե մի օր անտեսեմ, բոլոր ջերմոցներս վարի կտամ։ Ծաղիկ մշակե՞մ, թե՞ թուղթ սարքեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում