Լսե՛ք, ինչի՞ եք կուռկուռի ձագ դառել, ուր ասի՝ պիտի գնա՞ք․ գնացե՛ք Էջմիածին, կենդանի պատ սարքե՛ք, պաշտպանե՛ք Վեհափառին. եթե Կաթողիկոսը դիմանա, ինքը լուծում չունի. Հրանտ Բագրատյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ազատություն» կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համահիմնադիր, ՀՀ նախկին վարչապետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • «Զանգեզուրի միջանցքի» հարցում արագ հաջողություն չարձանագրելով, հանդիպելով Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի դիմադրությանը՝ Թուրքիան ու Ադրբեջանը որոշեցին այն հիմա էլ դարձնել ՆԱՏՕ-ի միջանցք։
  • «Ազատության» հետ զրույցում փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը ասել էր. «Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը»: Փաստորեն, արտապատվիրակում են Մայր Հայրենիքը․հորն ու մորը չի՛ կարելի արտապատվիրակել։ Ընտանի՛քդ արտապատվիրակիր, Մնացական Սաֆարյան։ Հիմա էլ վարձակալության մասին են խոսում։ Հայրենիքը վարձակալության չե՛ն հանձնում։ Դա Սահմանադրության խախտում է։
  • Երբ Նիկոլ Փաշինյանը մամլո ասուլիս տվեց, բավականին խորամանկ խոսեց։ Ասաց՝ ես Հայրենիք պաշտպանող չեմ, պե՞տք է «մուտիլովկա», անե՛մ, մարդ բռնեմ, խնդրե՛մ, բայց ես թուրքից հայրենիք պաշտպանող չեմ։
  • Երկու օր առաջ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը խոսեց․ արդեն բառ չասաց արտապատվիրակման մասին, խոսեց միայն տարանցիկ ճանապարհի մասին։ Ալիևը զայրացավ, ասաց՝ ձե՞ռք եք առնում․ սա արդեն ՆԱՏՕ-ի ճանապարհն է։ Իրանը զորք դրեց, ասաց՝ պատերազմ կանեմ։ Եթե արտապատվիրակում ասածը տեղի ունենա, մենք պիտի կանգնենք, սպասենք՝ մեզ թույլ կտա՞ն, թե՞ չէ Իրան մտնել։ Սահման չենք ունենում այլևս։ Հայաստանն իզոլացվում է, չենք կարողանում գնալ ո՛չ Իրան, ո՛չ Ռուսաստան։ Սահման մենք առհասարակ չունենք, ամեն ինչ հանձնած է։ Ադրբեջանի համար Միջանցքը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական նշանակություն ունի։

Հիշեցնենք, երեկ ԻՀՊԿ-ի տելեգրամյան ալիքը տեղեկացրել էր, որ Ադրբեջանը դարձել է սիոնիստների հաղթանակի վերջին հույսը. այսօր Բաքու են ուղարկվել երկու լիովին բեռնված ինքնաթիռներ։ ԻՀՊԿ-ի ալիքը գրել է նաև. 

Կարդացեք նաև

«Կովկասում մեծ բոց կբռնկվի, և նրանց պատկերացրած հաղթանակի աստղը կիջնի Կովկասյան լեռներ և կմարի»,- նշում են հեղափոխության պահապանների կորպուսից ու ընդգծում. «հարվածի թիրախներն արդեն որոշված են…»։

  • Եվրոպական դիտորդները մեզ արջի ծառայություն մատուցեցին։

  • Ես չեմ հիշում, որ ռուսները մեզ գցած լինեն։ Դուք կանգնեցիք, ասացիք՝ «Արցախը Ադրբեջան է, և վերջ», ռուսներն ի՞նչ անեին։ Ադրբեջանն էլ ասաց՝ եթե Ադրբեջան է, ես փակում եմ Լաչինի միջանցքը, եկեք, Աղդամով գնացեք։ Բա որ մի բան ասում ես, պիտի հետևանքները հաշվի առնես։ Ռուսներն Արցախից դուրս եկան՝ վիրավորված Արցախի ու Հայաստանի ղեկավարության արարքներից։
  • Միջանցքը ստանալուց հետո թուրքերը հիմա էլ ասելու են՝ Մեղրին, Շվանիձորը, Ագարակն են ինձ խանգարում։ Սահմանին էլ այլևս ռուսական զորք չկա։ Նիկոլը հանել է։ 
  • Ամեն ինչ արվում է մեր ժողովրդին ռուսատյաց դարձնելու համար։
  • Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմում Իրանն առնվազն չի պարտվել։ Պարզվեց՝ հրթիռային հարվածների իմաստով Իրանն ուժեղ է և՛ Իսրայելից, և՛ ԱՄՆ-ից։ Իրանը թույլ չի տալ հայ-իրանական սահմանի այդ սցենարը․ կմտնի, կսկսի պատերազմ, տարածքն իրենով կանի։ 
  • Թուրքերն ու Ադրբեջանը Չինաստանին ուզում են առնեն՝ համոզելով, որ այդ Միջանցքը շահավետ կլինի, թե իբր դա նոր Մետաքսե ճանապարհ է։ Բայց Չինաստանը լուրջ պետություն է։ Չինաստանը հասկանում է, որ Թուրանական ճանապարհը գնում, դեմ է առնում ույգուրական երկրամասին։
  • Ոչինչ չենք ստանալու․ այսինքն՝ ստանալու ենք երեք մատի կոմբինացիա։ Ո՛չ մի տնտեսական շահ չի լինելու։
  • Ադրբեջանցիները չեն ուզում հայերի հետ ապրել, ասում են՝ ամբողջ Սյունիքը պիտի դատարկվի, գա Երևան, մենք այստեղ ապրենք։ 
  • Ոչ մի Խաղաղության պայմանագիր չկա․ դա կապիտուլյացիայի պայմանագիր է․ պետք չէ դա ստորագրել։

  • Արամ Զավենի Սարգսյանը դիմեց Մհեր Գրիգորյանին՝ որքա՞ն է մեր տարածքը, ասելով՝ իմ տեղեկություններով՝ 29.400 է, ոչ թե 29.743 ք/կմ։ Մհեր Գրիգորյանը ոչինչ չպատասխանեց։ 

Իրականում Հայաստանի իրական տարածքը ԽՍՀՄ ժամանակ եղել է 31.900 ք/կմ։ Իրականում Արամ Զավենի Սարգսյանը Մհեր Գրիգորյանին ասում է՝ ո՞ւր է 850 ք/կմ-ն։ Ինչի՞ է հարցնում, որովհետև ուզում է իր կաշին փրկել, հասկանում է դավաճանության մասշտաբայնությունը։

  • Սյունեցինե՛ր ջան, բոլոր նրանք, ովքեր պինդ կանգնած եք ձեր հողին, ապրե՛ք։ Հուսով եմ՝ ձեր թիվը մեծ է։ Բայց նրանք, ովքեր հույս ունեն թանկ գներով տուն-տեղ ծախել, հեռանալ, ասեմ՝ չեք կարողանալու։
  • Ռուսները տարածք են ուզում Սյունիքում բազա տեղակայելու համար։ Ռուսների ինչի՞ն է պետք, որ Հայաստանն Իրանի հետ սահման չունենա։ 
  • Եթե Միջանցքն իրականություն դարձավ, մենք անգամ Դուբայ չենք կարողանալու թռչել։
  • Որոշ մարդիկ նստում, հարցազրույցների ժամանակ Պուտինին պուտլեր են ասում44-օրյա պատերազմի ժամանակ Պուտինը օրը 3 ինքնաթիռ զենք էր ուղարկում։ Լավ, զենքը մի կողմ, որ չեք կարողանալու բերել, հաց ո՞նց են բերելու… մտածե՞լ եք: 
  • Սենց որ գնա, վրացիներն էլ են տարածք ուզելու։ Վրաստանի հետ էլ սահմանագծում չունենք։
  • Թուրքերն են ասում՝ մենք մի ազգ ենք, 2 պետություն՝ Թուրքիա և Ադրբեջան։ Ադրբեջանում այդպես չեն կարծում։ Այսօր իրենից ի՞նչ է ներկայացնում Թուրքիան. Ադրբեջանը՝ իր էներգետիկ ռեսուրսներով ու ամենակարևորը՝ իր հակառաուսականությամբ, Արևմուտքի համար ոսկե գործընկեր է դառնում։
  • Սիրելի ժողովուրդ, Միջանցք չի լինելու․մինչև Միջանցք լինելն այստեղ իշխանափոխություն է լինելու, լեզու ենք գտնելու Արևմուտքի հետ, Իրանի հետ, բոլորի հետ համագործակցելու ենք։ Տարանցիկ ճանապարհ՝ խնդրեմ, Միջանցք՝ ոչ մի դեպքում։
  • Եթե չկատարեն Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը, կես տարի հետո ՀԷՑ-ի պարտքերը կաճեն, սրանք չեն կարողանա կառավարել։ Էդքան հեշտ բան չէ ՀԷՑ-ը կառավարելը։ Նիկոլը վախենում է Սամվել Կարապետյանից, դրա համար ուզում է՝ գոնե ՀԷՑ-ը խլել։
  • Փաշինյանը ժողովուրդ չունի, նախարարություններին է ստիպում՝ մարդ տան, որ տանի Եկեղեցու վրա հարձակման։ Ասենք, քաշքշեցին, Կաթողիկոսին ո՞ւր են տանելու, քրեական գո՞րծ կա վրան… էդ թամաշան սարքելու դրա նպատակը ո՞րն է: Փաշինյանը մտնում է մի պատմության մեջ, որից ելք չունի։ Ես կոչ կանեմ՝ ոչ ոք չգնա։ Լսե՛ք, ինչի՞ եք կուռկուռի ձագ դառել, ուր ասի՝ պիտի գնա՞ք։ Եթե մեր Կաթողիկոսը դիմանա, ինքը լուծում չունի։ Փաշինյանը Կաթողիկոսին էլ է պարտվելու, ՀԷՑ-ի հարցում էլ։

  • Դժվար է գնահատական տալ՝ ինչո՞ւ «Հայաստան» խմբակցությունը չի միանում իմպիչմենտի գործընթացին։ 
  • Այս իրավիճակում, ստացվում է, որ Սամվել Կարապետյանի հայտնվելը՝ որպես գործող ընդդիմադիր ուժ, օրվա անհրաժեշտություն է։
  • Սիրելի՛ քաղաքացիներ, գնացե՛ք Էջմիածին, կենդանի պատ սարքե՛ք, պաշտպանե՛ք Կաթողիկոսին։ 
  • Նիկոլ Փաշինյանը Կաթողիկոսի դեմ հարձակումով քաղաքացիական բախումներ կհրահրի: Դրանից հետո երկրում արտակարգ դրություն հայտարարելը հնարավոր սցենար է, որը կարող է անցնել իշխող ուժի մտքով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս