Բաժիններ՝

ՖԻՖԱ-ն ներկայացրել է կազմակերպության նախագահի թեկնածուներին. պաշտոնական

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պաշտոնական կայքում ներկայացրել է կազմակերպության նախագահի թեկնածուներին․ Ֆիլիպ Դիալո, Կոձո Տասիմա և ՖԻՖԱ նախագահ Ջանի Ինֆանտինո։

Ֆիլիպ Դիալոն Ֆրանսիայի ֆուտբոլի նախագահն է, որին պաշտոնապես սատարում է ՈՒԵՖԱ-ն։
Կոձո Տասիման նախկինում ղեկավարել է Ճապոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան, 2015 թվականից ՖԻՖԱ-ի Խորհրդի անդամ է։
Ինֆանտինոն ՖԻՖԱ նախագահ է 2016 թվականից։
ՖԻՖԱ Գլխավոր քարտուղարությունը ստացել է թեկնածության երեք հայտ, որոնք դեռ պետք է վերջնական հաստատում ստանան բոլոր ստուգումներից եւ պահանջներին համապատասխանության հաստատումից հետո։ Թեկնածուների վերջնական հաստատումը կլինի 2027թ․ փետրվարի 18-ին։

ՖԻՖԱ նախագահի ընտրությունը տեղի կունենա 2027թ․ մարտի 18-ին Ռաբատում (Մարոկկո)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30