Անկախ այդ ամենից, ակնհայտ է, որ «Թրամփի ուղին» նվազեցնում է Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունը մեր տարածաշրջանում, քանի որ դրանով մատակարարման ճանապարհները շրջանցում են նրանց ուղիները։ Եթե ոչ այս պահին, հետագայում դա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հակազդեցության պատճառ կարող է դառնալ այս երկրների կողմից՝ իր տեսանելի ու անտեսանելի հետևանքներով հանդերձ։ Դեռ չենք խոսում Չինաստանի մասին, որի հետաքրքրությունները կապված են Մետաքսի ճանապարհի նախագծի հետ։
Մի՛ հավատացեք, թե ԱՄՆ-ը, հատկապես՝ Դոնալդ Թրամփի օրոք, ինչ-որ կերպ ձեզ կփրկի ձեր հարևաններից։ Նրանք ձեզ կմտցնեն լուրջ խնդիրների մեջ։ Բրյուսելի այս կարողությունը զարմանալի է։ Բայց կարելի է ասել, որ Բրյուսելն ԱՄՆ-ի վասալի դերն է խաղում։ Բրյուսելն իրականում չի ներկայացնում Եվրոպան կամ առնվազն՝ եվրոպական շահերը, այն ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը։ Ահա թե ինչու և՛ ՆԱՏՕ-ն, և՛ Եվրահանձնաժողովը տեղակայված են նույն վայրում։ Նրանք խաղեր են խաղում։ Հարավային Կովկասը տասնամյակներ շարունակ եղել է նման խաղերի հարթակ»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ազատություն» կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համահիմնադիր, ՀՀ նախկին վարչապետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանն է։
Համաշխարհային պատմությունը վաղուց է հյուսվել ճանապարհային, լոգիստիկ և ջրային ուղիների շուրջ։ Մետաքսի ճանապարհի վրա վերահսկողության շուրջ ստեղծված կայսրություններից մինչև նացիստական Գերմանիայի կողմից Լեհաստանի վրա հարձակման առիթ դարձած Դանցինգի միջանցք, Պունիկյան պատերազմներից մինչև սևծովյան նեղուցների համար պայքար, Սուեզի պատերազմից մինչև Ֆրանսիայի կողմից Լուիզիանայի վաճառքը Միացյալ Նահանգներին և ռուս-շվեդական պատերազմ։
«Ես կարծում եմ՝ ԲՐԻԿՍ-ին միանալու նպատակահարմարության հարցի քննարկում Հայաստանի կառավարությունում տեղի չի էլ ունեցել»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսագետ Դավիթ Անանյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է։