Երբ ասում են՝ իմպիչմենտի գործընթացը դեմ է Ռոբերտ Քոչարյանին, ես մտածում եմ՝ միգուցե նա սպասում է արտաքին ազդակների, հնարավոր է՝ Ռուսաստանից, ինչից հետո ինքն արագ կմտնի գործընթացի մեջ,ու նա կընտրվի վարչապետ։ Քանի չկա այդ արտաքին ազդակը, ուրեմն այս պրոցեսը համարում են, որ Քոչարյանի դեմ է։ Այլ տրամաբանություն ես սրա մեջ չեմ տեսնում։
«Նիկոլը փառահեղ ձևով ներսում միշտ թշնամիներ է գտնում, ինքը դա շարունակելու է, ինքը լավ հասկանում է՝ որ օրն ինքը ներսում թշնամի չգտավ՝ պարտվելու է: Ղարսի պաշտպանության ժամանակ քարոզում էին, թե՝ էն թուրքը, որ գալիս է, մեզ նման ռամիկ գյուղացի է, մեզ ի՞նչ է արել, մեր թշնամին մեր թիկունքում մեզ հարստահարողներն են, չկռվենք թուրքի դեմ, այլ գնանք թիկունքի մեր քյոխվեքի հետ կռվենք: Դա նույն քարոզչությունն է, ինչ կատարվեց 2018թ. հետո: Դա ազգը, պետությունը քանդելու լավագույն բանաձևն է»: