«Իշխանությունը հրահրել է խիստ վտանգավոր գործընթացներ. իմ ընկերների հետ ես գնում եմ Մայր Աթոռ Սուրբ էջմիածին». Թաթոյան

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ ընկերների հետ ես գնում եմ Մայր Աթոռ Սուրբ էջմիածին:

Մայր Աթոռի տարածք, Վեհարան դիմակավորված ծառայողների ներխուժումը, հոգևորականներին քաշքշելը Հայոց Եկեղեցու, մեր նվիրական արժեքների, մեր դարավոր սրբավայրերի պղծում է:

Իշխանությունը հրահրել է խիստ վտանգավոր գործընթացներ, որոնք քայքայում են մեր պետականության հիմքերը, մեր ինքնության հենասյուները: Լարվածության մեջ է պահում երկիրը, մարդկանց թշնամացնում է իրար հետ, լկտի բառապաշարով է խոսում Հայոց Եկեղեցու և նվիրական մեր մյուս արժեքների մասին:

Իր իշխանությունը պահելու մոլուցքով տարված` Նիկոլ Փաշինյանն անձամբ իրեն է ծառայեցնում իրավապահ համակարգը, քանդում է իրավունքն ու ժողովրդավարությունը` վերածելով երկիրը բռնապետության:

Տեղի ունեցողը նվեր է ադրբեջանական իշխանության զավթողական ծրագրերի համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30