«Նրանք ցանկանում էին մասկի շոու անել և ինձ ձերբակալել, սովորական մարդիկ, որոնք հավաքվել էին բակում, հակահարված տվեցին». Սամվել Կարապետյան

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը ռուսական «Russia Today»-ին մեկնաբանել է իր տանը ՀՀ ՆԳՆ-ի կողմից անցկացված խուզարկությունները ու գործողությունները։ Նա մասնավորապես ասել է․ «Նրանք ցանկանում էին մասկի շոու անել և ինձ ձերբակալել։ Եվ մարդիկ, սովորական մարդիկ, որոնք հավաքվել էին բակում, հակահարված տվեցին»։

Նա նաև հայտնել է, որ Երևանի իր տան ամբողջ փողոցը այժմ փակ է։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ գործարար Սամվել Կարապետյանը մեկնաբանել էր եկեղեցու դեմ իշխանության արշավը, նշելով․ «Ի՞նչ կարծիք պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին՝ ունենալով անմիջական մասնակցություն, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։

Ռուսաստանաբնակ գործարարի այս մեկնաբանությունից հետո Նիկոլ Փաշինյանը վերսկսեց հայհոյախառը գրառումները իր ֆեյսբուք սոցցանցի էջում ընդդեմ Վեհափառ Հայրապետի, սրբազանների, ինչպես նաև Սամվել Կարապետյանի։

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս