Նախօրեին կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ՀԷՑ-ի հետ կապված միջազգային արբիտրաժային դատարանի կայացրած որոշմանը։ Լրագրողի դիտարկմանը, որ, փաստորեն, որոշումը նաև ընդունել է Կառավարությունը, Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր, թե ո՞վ է ասում, որ Կառավարությունը դատարանի որոշումն ընդունել է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայկական էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին տեղակալ, իրացման տնօրեն Դավիթ Ղազինյանն է։
Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի Էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ) խլելու գործընթացը շարունակում է:
Քաղաքապետարանի աշխատակիցները «Տաշիր» առևտրի կենտրոնի վրայից հեռացնում են գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանի պաստառը: Քաղաքապետարանի ներկայացուցիչները տեղի ունեցողը հիմնավորում են Երևանի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N 37 որոշմամբ՝ պաստառը դիտարկելով գովազդ։
Նիկոլ Փաշինյանը մեկնում է խոնարհվելու Էրդողանի առջև Հունիսի 20-ին Հայաստանի վարչապետը նախապես հայտարարված այցով մեկնում է Անկարա: Էրդողանի հետ բանակցությունների օրակարգում են երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերը՝ կապված Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ: Ակնհայտ է՝ ուժի դիրքերից գործող Հայաստանի արևելյան և արևմտյան հարևանների պահանջները կարող են շատ լայն ու հեռու տարածվել՝ ենթադրելով տնտեսական […]
Մինչ Երևանում Նիկոլ Փաշինյանի հրահանգով ռուսաստանահայ խոշոր գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանին փորձում են կալանավորել, և դատարանը շուտով կքննի նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը, Տաշիրից Երևան եկող մեքենաները հանգամանորեն ստուգվում են ոստիկանության պարեկային ծառայության կողմից:
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը ռուսական «Russia Today»-ին մեկնաբանել է իր տանը ՀՀ ՆԳՆ-ի կողմից անցկացված խուզարկությունները ու գործողությունները։ Նա մասնավորապես ասել է․ «Նրանք ցանկանում էին մասկի շոու անել և ինձ ձերբակալել։ Եվ մարդիկ, սովորական մարդիկ, որոնք հավաքվել էին բակում, հակահարված տվեցին»։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անձնական ֆեյսբուքյան էջում «Adjara Voyage» տուրիստական գործակալության գրառման վերահրապարակումը շարունակում է քննարկումների ծիրում մնալ։
Վրացական տուրօպերատորը, որը հայկական Լոռին, Տաշիրը և այնտեղ գտնվող մշակութային հուշարձանները ներկայացրել էր՝ որպես «պատմական Վրաստան», փոփոխել է դեպի Հայաստան շրջագայության նկարագրությունը՝ հեռացնելով «պատմական Վրաստան», «Մեծ Վրաստան» ձևակերպումները։