Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը ռուսական «Russia Today»-ին մեկնաբանել է իր տանը ՀՀ ՆԳՆ-ի կողմից անցկացված խուզարկությունները ու գործողությունները։ Նա մասնավորապես ասել է․ «Նրանք ցանկանում էին մասկի շոու անել և ինձ ձերբակալել։ Եվ մարդիկ, սովորական մարդիկ, որոնք հավաքվել էին բակում, հակահարված տվեցին»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ թեպետ առաջին հայացքից թվում է՝ Փաշինյանը վերահսկողությունը կորցրել է, բայց իրականում այդպես չէ:
ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանն իրենց առանձնատան դիմաց լրագրողներին ասաց, որ անհրաժեշտության դեպքում կխոսի. «Երբ հարմար գտնեմ՝ այդ ժամանակ կխոսեմ»:
«Պահը պատեհ չէ, անհրաժեշտության դեպքում, երբ հարմար գտնեմ՝ ես կխոսեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը:
«2018թ․ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց․ ամբողջ ժողովուրդը փողոցներում էր, հաջորդ օրն էլ ապրիլի 24-ն էր՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Ոչ ոք չէր կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը կգնա սրացումների։ Չափազանց բարդ իրավիճակ էր։ Ամբողջությամբ չի արտահայտում իրավիճակն այն մեղադրանքը, թե Կարեն Կարապետյանն ամեն գնով պետք է պահեր իշխանությունը։ Դա այն ժամանակն էր, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել էր՝ կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետը, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի նախկին քարտուղար, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Սամվել Ֆարմանյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պրոդյուսեր, ռեժիսոր, հանրային գործիչ, գործարար, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն է (քվեաթերթիկներից 9-րդը):
Երկար տեքստերիցս բողոքող, դրանք կարդացող և չհասկացող, չկարդացող, բայց քննադատողների համար արձագանքս կփաթեթավորեմ իրենց ընկալումներին ավելի դյուրամարս էմոջիների և սմայլիկների միջոցով, մնացածին կխնդրեմ ուշադրություն դարձնել բուն արձագանքիս վրա։
Բանակում սպանության և ինքնասպանության դեպքերի հիմքում երբեմն կամ հաճախ մարտական դիրքերում քնելու խնդիրն է: Նախորդ տարի նման մի քանի դեպք է եղել, ընթացիկ տարում՝ ևս:
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում Հաշվեքննիչ պալատը շարունակում է ներկայացնել «Ներքին գործերի նախարարությունում 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» զեկույցը։
Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում Հաշվեքննիչ պալատը ներկայացրեց «Ներքին գործերի նախարարությունում 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» զեկույցը։
«Չգիտենք, թե ինչ են խոսել, բայց այդ զանգից հետո դասընկերը փակվել է սենյակում, ոչ մեկի հետ չի խոսել, երևի երեխեն մի բան զգացել էր ու կիսվել էր ընկերոջ հետ․․․ Կարենիս հայրն է ճանաչել՝ ունքի սպիից և վզի խալից․․․»։