
Դիետոլոգը հերքում է կարտոֆիլի վնասակարության մասին առասպելը

Կարտոֆիլը վատ «համբավ» ունի, քանի որ շատերը վախենում են, որ այն բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը և մեծացնում շաքարախտի վտանգը, ասել է բրիտանացի սննդաբան Քրիստինա Բոշը: Նա հերքել է կարտոֆիլի վնասակարության մասին առասպելը The Guardian-ի հետ զրույցում։
Ըստ մասնագետի՝ այս մթերքի վնասն ու օգուտը կախված է կարտոֆիլի տեսակից և պատրաստման եղանակից։ Նա հավելել է, որ կարտոֆիլը ածխաջրերի արժեքավոր աղբյուր է, ինչպես նաև պարունակում է մանրաթելեր և պոլիֆենոլներ, որոնք դանդաղեցնում են մարսողությունը՝ թողնելով երկարատև հագեցածության զգացում։
Միաժամանակ Բոշը նշել է, որ առանց կեղևի կարտոֆիլը կորցնում է իր օգտակար հատկությունների մի մասը։
«150 գրամանոց կարտոֆիլը պարունակում է մոտ երկու գրամ բջջանյութ, սակայն կեղևազրկումից հետո այդ ցուցանիշը իջնում է մեկ գրամի, կեղևը պարունակում է նաև պոլիֆենոլների ավելի մեծ խտություն»,- ըստ shantnews-ի՝ պարզաբանել է սննդաբանը։
Խոհարարության մեթոդը նույնպես ազդում է կարտոֆիլի հատկությունների վրա։ Որպեսզի կարտոֆիլն ավելի քիչ ազդեցություն ունենա շաքարի մակարդակի վրա, մասնագետը խորհուրդ է տվել խաշել այն և թողնել սառչի:
Մասնագետը հավելել է, որ կարտոֆիլի ազդեցությունը նվազեցնելու համար պետք չէ այն ուտել յուղով կամ կարագով։