 
                        Բժիշկն անվանել է կարտոֆիլից պատրաստվող ամենաառողջարար ուտեստները
 
                                    Կարտոֆիլի պատրաստման եղանակը կարող է ազդել այդ բանջարեղենի առողջարար հատկանիշների վրա, զգուշացրել է սննդաբան Տատյանա Զալետովան: Մասնագետը aif.ru-ի հետ զրույցում անվանել է դրանցից ամենաօգտակարները։
Բժշկի խոսքով՝ տապակած կարտոֆիլը հանգեցնում է քաղցկեղածին նյութերի առաջացմանը, մեծացնում է օրգանիզմում օքսիդատիվ սթրեսը, ինչպես նաև վատթարացնում է ինսուլինի նկատմամբ զգայունությունը։
Զալետովան հավելել է, որ տապակման ընթացքում ոչնչանում են մանրաթելերը, ինչը արագացնում է գլյուկոզայի կլանումը:
Սննդաբանն առաջարկում է խաշել կարտոֆիլը, կամ պատրաստել այն ջեռոցում։ Նա նաև խորհուրդ է տվել կարտոֆիլը համատեղել կանաչեղենի և բանջարեղենի հետ, ինչպես նաև կարագի փոխարեն օգտագործել ձիթապտղի յուղ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        