
Թրամփն ուղերձում չի օգտագործել «Ցեղաuպшնություն» եզրույթը

Սպիտակ տունը հրապարակել է նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձը։ Նախագահ Թրամփն իր ուղերձում չի օգտագործել «Ցեղասպանություն» տերմինը` փոխարենը նշել է «Մեծ Եղեռն»-ի մասին։
«Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնը և հարգանքի տուրք մատուցում այն հրաշալի հոգիների հիշատակի առաջ, որոնք տուժել են 20-րդ դարի վատթարագույն աղետներից մեկում: 1915 թվականից սկսած` մեկուկես միլիոն հայեր աքսորվեցին և մահացան Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Հիշատակի այս օրը մենք նորից միանում ենք Ամերիկայի և ամբողջ աշխարհի հայ մեծ համայնքին՝ սգալով կորցրած բազմաթիվ կյանքերի համար,- մասնավորապես նշել է նախագահն իր ուղերձում, ապա հավելել,֊ Մենք բախտավոր ենք, որ այդքան շատ հայեր իրենց հարուստ մշակույթն են բերել մեր ափեր և այդքան մեծ ներդրում ունեցել մեր երկրի համար»։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ակնկալում են շարունակել ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ և աջակցել տարածաշրջանային կայունությանը՝ ձգտելով հասնել կայուն բարգավաճման և անվտանգության։