Անձնական շահը չգերադասենք հայրենի պետականության շահից, սիրենք իրար, ապա նաև մեր երկիրը, և այս պարագային հաղթանակը իրեն շատ սպասել չի տա. Արցախի թեմի առաջնորդ

Սովորենք մեր սխալներից և միշտ արթուն լինենք

Լինենք միակամ և միասիրտ ազգային բոլոր հարցերում, հայրենասեր լինելուց ավելի լինենք հայրենատեր, համախմբվենք մեր դարավոր հոգևոր արժեհամակարգի շուրջ և կառուցենք ամուր պետություն։ Դարձյալ Սուրբ Գիրքն է մեզ ասում, որ եթե մենք հավատարիմ լինենք այս քչի մեջ, Աստված ավելին կտա մեզ։

Ուստի, մշտապես լսելով մեր նահատակների ձայնը՝ մենք պետք է մեր անձնական շահը չգերադասենք հայրենի պետականության շահից, պետք է նախ սիրենք իրար, ապա նաև մեր երկիրը, և այս պարագային հաղթանակը իրեն շատ սպասել չի տա։

Հիշատակն Արդարոց օրհնությամբ եղիցի:

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930