Բաժիններ՝

Լերմոնտովո գյուղում «ՎԱԶ 21015»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մի քանի մետր բարձրությունից հայտնվել բնակչի տան տարածքում

Երեկ՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Խառատյանը իր վարած «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մի քանի մետր բարձրությունից հայտնվել բնակչի տան տարածքում։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930