Բաժիններ՝

Հայաստանի բնակչության մոտ 95.4 տոկոսը դավանանքով պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն

Հայաստանի բնակչության մոտ 95.4 տոկոսը՝ 2 մլն 793 հազար 42 մարդ, իրենց դավանանքով պատկանում են Հայ առաքելական եկեղեցուն. տվյալները հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ հիմնվելով 2022 թվականի հոկտեմբերի 13-22-ը անցկացված մարդահամարի արդյունքների վրա։

Մարդահամարի տվյալները բացահայտում են նաև երկրի կրոնական բազմազանության պատկերը։ Ըստ հրապարակման՝ բնակչության 0.6 տոկոսը՝ 17 հազար 501 մարդ, որևէ կրոնական դավանանք չունի։

Կաթոլիկ եկեղեցուն իրենց պատկանելությունը նշել է բնակչության 0.61 տոկոսը՝ 17 հազար 884 մարդ։

Ուղղափառ քրիստոնյաները կազմում են 0.22 տոկոս՝ 6316 մարդ, իսկ ավետարանականները՝ 0.54 տոկոս կամ 15 հազար 836 մարդ։

Հայաստանում առկա է նաև Շարֆադինական դավանանքը՝ 0.49 տոկոս կամ 14 հազար 349 հետևորդով։

1.7 %-ը կամ 49 հազար 353 մարդ հրաժարվել է պատասխանել կրոնական պատկանելիության վերաբերյալ հարցին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031