
Հայաստանի իշխանությունները Թուրքիայից էլ առաջ են անցել՝ կասկածի տակ դնելով Հայոց ցեղшuպանության փաստը. Արա Աբրահամյան

Հայաստանի իշխանությունները հրեշավոր են վարվում՝ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության փաստը կամ առաջարկելով հաշվել այդ տարիներին սպանված հայրենակիցներին, այս հարցում նրանք Թուրքիայից էլ առաջ են անցել։ Այս մասին «Ցեղասպանություն. Հիշողություն և նախազգուշացում: Ժամանակակից մարտահրավերներ» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
«Այսօր արդեն վտանգված են Ցեղասպանության թանգարանի արխիվները։ Ո՞վ է երաշխավորում դրանց անվտանգությունը: Այն իշխանությունը, որը մեթոդաբար, սկսած 2018 թվականից, քանդում է մեր ժողովրդի բոլոր ավանդական հիմքե՞րը։ Իշխանությունը, որը, խախտելով Հայաստանի Սահմանադրությունը, զբաղված է սահմանների վերաձևմամբ՝ առանց միջազգային պայմանագրերի վրա հենվելու, բացարձակապես առանց երաշխիքների և առանց հաշվի առնելու նման գործողությունների հետևանքնե՞րը։ Հանձնել է Արցախը, առաջարկում է մոռանալ Ցեղասպանությունը և հրաժարվել պահանջներից»,-ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանում, այլ երկրների օրինակով, պետք է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը: